Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սեյրան Օհանյանը հյուրընկալվել է բազեականներին

Պաշտոնական
DSC_1063

Օգոստոսի 23-ին «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի հյուրը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էր։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը պատահական չհամարեց պաշտպանության նախարարի այցելությունը հենց օգոստոսի 23-ին՝ ՀՀ անկախության հռչակագրի ընդունման օրը։ Պարոն Ավագյանը նկատեց, որ բազեականներն ամեն տարի սպասում են պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը և նրա հետ հարցուպատասխանից մեծ լիցքեր ու գիտելիքներ են ստանում։ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ողջունելով բազեականներին, նշեց, որ յուրաքանչյուր տարի մեծ ուրախությամբ է այցելում համահայկական այս հավաքին, որը շատ մեծ նշանակություն ունի մեր երկրի ապագան կերտելու հարցում։ «Մեր երկրի ապագան երիտասարդներինն է, և եթե ցանկանում ենք ունենալ ավելի անվտանգ երկիր, ապա այդ անվտանգության գագաթնակետում ձեզ պետք է տեսնենք։ Եթե մեր երկիրն ուզում ենք տեսնել զարգացած, անընդհատ առաջ ընթացող, ապա դարձյալ այդ ճանապարհին պետք է տեսնենք մեր երիտասարդներին։ Ես՝ որպես ամենամեծ երիտասարդական կազմակերպության՝ հայկական բանակի ղեկավար, անպայման մասնակցում եմ նման միջոցառումների, քանի որ դրանք մեր երկրի պաշտպանական քաղաքականության մաս են կազմում»,- ասաց նախարարը։ Նա նկատեց, որ երիտասարդներն են համալրում հայկական բանակը, և որքան նրանք պատրաստված լինեն գաղափարապես, գիտելիքներով, հրամանատարների համար ավելի լավ պայմաններ կստեղծվեն հայրենյաց պաշտպանի կերտման աշխատանքներ տանելիս։ Սեյրան Օհանյանը, խոսելով հայկական բանակի մասին, նշել է, որ այն մեր հպարտությունն է։ Նա ընդգծել է, որ բանակի կազմավորման ակունքներում դարերով մեզ փոխանցված ռազմական ներուժն է, ռազմական գիտության իմացությունը, պատմության ընթացքում մեր զորավարների, ռազմագետների անցած ճանապարհն ու փորձն է։ ՀՀ պաշտպանության նախարարը խոսեց բանակում իրականացվող կադրային քաղաքականության, միջազգային համագործակցության, ռազմարդյունաբերության զարգացման, ապրիլյան քառօրյա պատերազմում զինծառայողների սխրանքների և բազմաթիվ այլ թեմաների մասին։ Նա նաև պատասխանեց բազեականների բազմաբնույթ հարցերին։ Հիշեցնենք, որ «Բազե» համահայկական հավաքի կազմակերպիչն է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Ամենամյա հավաքի հիմնական նպատակն է բացահայտել տաղանդաշատ երիտասարդների, նրանց տալ ինքնադրսևորման հնարավորություն, մասնակիցների շրջանում սերմանել թիմային աշխատանքի և արդար մրցակցության ոգի։   Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն [caption id="attachment_1482112" align="alignright" width="640"]???????????????????????????????????? ????????????????????????????????????[/caption]