Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վանո Սիրադեղյանի գործը շինծու է» ռետրո (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Ter-Husik

1999-ի փետրվարին ՀՀՇ-ում կռիվ էր ընկել Վանո Սիրադեղյանի եւ Բաբկեն Արարքցյանի կողմնակիցների միջեւ Խնդիրը դեռեւս պառակտման չի հասել։ Խոսքը ՀՀՇ 11-րդ արտահերթ համագումարից հետո ստեղծված վիճակի մասին է։ Բաբկեն Արարքցյանի կողմնակիցներին չի գոհացնում, որ կուսակցության նախագահ է վերընտրվել քրեական հետապնդման պատճառով Հայաստանից տեւական ժամանակ բացակայող Վանո Սիրադեղյանը    -Դուք կո՞ղմ կլինեիք, որ պարոն Սիրադեղյանը լիներ նախագահ, եթե նա լիներ Երեւանում։ -Ես հիմա ուզում եմ դա բացատրեմ։ Հարցն այն չի, որ մենք կողմ կլինեինք Վանո Սիրադեղյանին, մենք կարող ա նորից դեմ լինեինք, բայց էապես կարող է փոխվել իրադրությունը, եթե մենք հնարավորություն ունենայինք լսելու տեսակետները ՀՀՇ-ի գործելակերպի, ապագայի, ընտրությունների հետ կապված։ ՀՀՇ նախկին նախագահ Տեր Հուսիկ Լազարյանի կարծիքով, Վանո Սիրադեղյանի բացակայությունը չի ուժեղացնում իշխանությունից մեկ տարի առաջ զրկված ՀՀՇ-ն։ «Ա1+»-ի «Հետ Գրության» ունկնդիրներին սակայն ՀՀՇ-ն հետաքրքրում է իբրեւ Ղարաբաղի հարցում պարտվողական քաղաքականության կուսակցության -Եթե պարտվողական է երբ ասենք, 30 հազարանոց հայաստանը 40 հազարով է հանձնում, ուրեմն պարտվողական է, դա թողնում եմ հարց տվողի խղճին։ -Ձեր ընդդիմախոսներն ասում են, որ դա տեղի է ունեցել ի հեճուկս Տեր-Պետրոսյանի եւ ՀՀՇ-ի։ -Եթե այդպես է, ես էլ ասում եմ, որ բոլոր սխալներն են տեղի ունեցել ի հեճուկս Տեր-Պետրոսյանի եւ ՀՀՇ-ի։ Որովհետեւ չի կարող լավ բանը լինել ի հեճուկս, վատ բանը չլինել։ ՀՀՇ նախկին նախագահն առանձնապես տարակուսած չէ կուսակցության ցածր վարկանիշով, բարձր վարկանիշով կուսակցություն, ըստ նրա, Հայաստանում չկա   -Չէ, Կարեն Դեմիրճյանի։ -Կարեն Դեմիրճյանի անձի առումով+0.03.20-Փորձենք Կարեն Դեմիրճյանի կուսակցությունը փոխել, Կարեն Դեմիրճյանը չէ, մեկ ուրիշը լինի, կարծում եմ, որ վարկանիշի հասկայական փոփոխություն լինի Վանո Սիրադեղյանը, սակայն, այդ օրերի ամենաքննարկվող մարդն է Հայաստանում։ Տեր Հուսիկ Լազարյանի կարծիքով նրան վերագրվող սպանությունների մեղադրանքները սարքած են մեկ հոգու ցուցմունքով Գոնե իմ իմացած փաստերով համոզված եմ, որ այդ գործի մեջ մեծ մասը, որ այդ գործը շինծու է։ Տեր Հուսիկ Լազարյանը 1992-ից մինչեւ 1997 թվականը ղեկավարել է ՀՀՇ վարչությունը. 2015-ի փետրվարին նա մահանում է սրտամկանի ինֆարկտից։