Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊՊԾ գնդում պատանդ մնացած փոխոստիկանապետը 2 բնակարան է գնել եւ 27 մլն. նվեր ստացել. armtimes

Հասարակություն
eghiazaryan

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, որը ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդում մոտ մեկ շաբաթ անցկացրեց, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել 2015 թվականի իր եկամուտների, ունեցվածքի հայտարարագիրը: Հայտարարագրի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Եղիազարյանը բազմաբնակարան շենքում երկու բնակարան է գնել, որոնցից մեկի համար վճարել է ավելի քան 27 միլիոն դրամ, իսկ մյուս բնակարանի գնման արժեքը նշված չի հայտարարագրում, այսինքն՝ թերի է լրացված: Հիշեցնենք, հուլիսի 17-ի գիշերը «Սասնա ծռեր» խմբի 31 անդամը գրավեցին ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի պարեկապահակային ծառայության գունդը՝ պատանդ պահելով ոստիկանության 8 ծառայողի: Գրոհի ժամանակ փոխհրաձգության հետեւանքով սպանվեց ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արթուր Վանոյանը, վիրավորվեց խմբի անդամներից Թաթուլ Թամրազյանը: Պատանդների մեջ էին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանն ու Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին: Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում