Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միանձնյա ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց

Հասարակություն
1-9

Այս պահին Մարատ Ուելդանով-Գալուստյանի գործընկեր Ելենա Մակարենկոն միանձնյա բողոքի ակցիա է անում ՌԴ ԱԳՆ դիմաց՝ ի պաշտպանություն ՌԴ քաղաքացի, հայազգի Մարատ Ուելդանովի: Նա կոչ է անում փրկել Մարատին. սա հոսահատական քայլ է՝ ուղղված ՌԴ իշխանությունների անգործության դեմ: Ոչ Բաքվում ՌԴ դեսպանատունը, ոչ էլ ԱԳՆ-ն ոչ մի էական քայլ չեն արել Ուելդանովին և նրա ընտանիքի անդամներին օգնելու համար: Հիշեցնենք, Մարատ Ուելդանով-Գալուստյանը կալանավորվել է Բաքվում՝ թմրանյութերի տարածման մեղադրանքով: Իրական պատճառը, կարծում են նրա մտերիմները, դա Մարատի հայկական ծագումն է: Մարատի գործընկեր Ելենա Մակարենկոն պատմում է, որ սկզբում իրեն և Մարատին մեղադրել են Հայաստանի, այնուհետև Ռուսաստանի  օգտին լրտեսության մեջ, իսկ 15 օր անց իրեն ազատ են արձակել,  իսկ Մարատին առաջադրվել է նոր մեղադրանք՝ թմրանյութերի պահպանում և տարածում: 14068253_1665610493758413_5403133316106319553_n 14054209_1665610403758422_8611502686665894787_n