Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գոբելենը՝ երաժշտական մթնոլորտի ընդվզման տարբերակ (տեսանյութ)

Մշակույթ Հասարակություն
gobelen

Երաժշտական ճաշակի յուրովի թելադրանք՝ գոբելենագործության միջոցով; «Նարեկացի» արվեստի միությունում  այսօր բացված «Լեգենդար էմոցիաների նոտաները» ցուցահանդեսը հենց այդ նպատակին է ծառայելու. «Սա ընդվզման մի ձեւ է, այն երաժշտական մթնոլորտը, որ տիրում է մեր երկրում, իհարկե, այնքան էլ լավ վիճակում չէ»,- ասում է ցուցահանդեսի հեղինակ Լիլի Կարապետյանը: Հայտնի երաժիշտների էմոցիաները Լիլին պատկերել է 6 տարվա ընթացքում: Վերջինը, որն ավարտել է երեկ՝ Ջենիս Ջոփլինի դիմանկարն է. «Աշխատանքը տեւել է բավական երկար, երեւի թե ամենաերկարն ամբողջ շարքում, դեկտեմբերից մինչեւ հիմա աշխատել եմ վրան»: Լիլին արվեստով զբաղվում է մանկուց: Սկզբից միայն քանդակներ էր անում: Հետո որոշեց իր ուժերը փորձել նաեւ այլ բնագավառներում. «Երբեք չեմ սահմանափակվել մի նյութով, կարող եմ ասենք բրոնզից, կավից, քարից ինչ-որ բաներ սարքել: Եթե կա ասելիք՝ նյութը կարեւոր չէ»; Իր նախասիրությունները Լիլիի համար եկամտի աղբյուր չեն: Նա երբեք չի վաճառել իր ստեղծագործությունները. «Պահանջարկ կա, եղել են պատվերներ, բայց դա իմ սկզբունքներին դեմ է, ես անում եմ այն ինչ հոգուց է բխում, այլ ոչ թե արհեստական ձեւով՝ ուրիշի պատվերը»: «Լեգենդար էմոցիաների նոտաները» ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ օգոստոսի 29-ը: