Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Որտեղ կա Ժիրայր Սեֆիլյան, այնտեղ կա խարդախություն». Սարգիս Կարապետյան (տեսանյութ)

Հասարակություն
sargis-karapetyan

Սարգիս Կարապետյանն այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիմանը հայտարարարեց, որ Ժիրայր Սեֆիլյանը գործում է Հայաստանի դեմ, որ նա թաքնված թշնամի է: «Երբ Ժիրայր Սեֆիլյանին հարցնում ես, թե ինչ է պատրաստվում անել, նա երբեք չի ասում: Նա շատ մութ անձնավորություն է: Ես Սեֆիլյանին բացահայտել եմ և նրան չեմ վստահում: Որտեղ կա Սեֆիլյան Ժիրայրը, այնտեղ կա խարդախություն, նա այն մարդն է, ով թաքնված թշնամի է»: Սարգիս Կարապետյանը խոստացավ, որ մեկ տարի անց ունենալու ենք մեր երազած Հայաստանը՝ հզոր և արդար, հարուստ և բարեկեցիկ, իսկ երկրի ղեկավարը լինելու է նա, ով ազգը կփրկի: «Ժողովուրդ ջան, մենք ձեզ փրկելու ենք, բայց դուք մեզ չպետք է խանգարեք, սրա նրա հետևից մի գնացեք, ձեզ ապակողմնորշում են»: Առավել մանրամասն՝ տեսանյութում: