Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ըմբիշ Գեորգի Կետոևը պարտվեց մեկնարկային գոտեմարտում

Սպորտ
1260

Ազատ ոճային ըմբիշ, 97 կգ քաշային Գեորգի Կետոևը պարտվեց Օլիմպիական խաղերի առաջին գոտեմարտում։ Պայքարը սկսելով 1/8 եզրափակչից՝ Կետոևն ուժերն էր չափում իր առաջին մրցակից, Վրաստանը ներկայացնող Էլիզբար Օդիկաձեի հետ։ Կետոևը պարտվեց 1։8 հաշվով։ Ավելի շուտ պայքարից դուրս էր մնացել նաև Դավիթ Սաֆարյանը։ Վերջինս 1։3 հաշվով պարտվել էր իտալացի մրցակցին։