Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մենք չենք ներելու Սերժ Սարգսյանի հետ խաղեր տվածներին

Պաշտոնական
nikol

Փաշինյանը՝ Արմեն Մարտիրոսյանին Մենք չենք ներելու Սերժ Սարգսյանի հետ խաղեր տվածներին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Արմեն Մարտիոսյանին, որն ավելի վաղ ասել էր, որ անընդունելի է համարում Սարի թաղի բողոքի ակցիաների ժամանակ իր ասածների վերաբերյալ Փաշինյանի մեկնաբանությունները: «Բազմահազարանոց՝ եւ միլիոնանոց դառնալու պոտենցիալ ունեցող շարժումը զրոյացրած եւ այսպիսով Սերժ Սարգսյանին անգնահատելի ծառայություն մատուցած փսեվդոխորհրդի անդամ Արմեն Մարտիրոսյանի փոխարեն ես կլռեի: Սա վերաբերվում է ոչ միայն նրան: Իսկ եթե խոսել՝ խոսակցությունը լինելու է բաց եւ մինչեւ վերջ: Ու որեւէ մեկը չմտածի, թե իր որեւէ կարգավիճակի բերումով դուրս է մնալու այդ խոսակցությունից: ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակում ներգրավված յուրաքանչյուր գործչի ամեն ասածն ու արածը, ասածի ու արածի համապատասխանությունը պետք է քննվի եւ գնահատականները պետք է լինեն համարժեք: Հ.Գ. Ասել եմ, ու էլի կասեմ՝ քաղաքականությունը հասկացողների եւ ոչ թե չհասկացողների զբաղմունք է: Նաեւ՝ մենք չենք ներելու Սերժ Սարգսյանի հետ խաղեր տվածներին: Նաեւ՝ վերահաստատում եմ ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ նախկինում արած բոլոր հայտարարություններս»,- գրել է Նիկոլ Փաշինյանը: Արմեն Մարտիրոսյանի ասուլիսը կարող եք դիտել այստեղ