Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փաշինյանը զարմացրել է Արմեն Մարտիրոսյանին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
ea0d05ee92e1e202d643b43fe200d912

1 մլն  դրամ  գրավի դիմաց  երկու  օր առաջ  ազատ արձակված   «Ժառանգության» փոխնախագահը ներկայացնում է    իշխանափոխության իր տեսլականը: «Հասարակական ճնշմամբ պետք է այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ ոստիկանությունը,  ինչպես որ բանակը, որը միանշանակ ժողովրդի կողմն է, ոստիկանությունը եւս անցնի ժողովրդի կողմը: Եթե մեր ժողովուրդը մի փոքր համբերություն ունենա եւ մի փոքր ավելի ակտիվություն  ցուցաբերի որոշակի ժամանակհատված պայքարելու, ես չեմ խոսում ամիսների մասին, առավելագույնը շաբաթների, մենք կունենանք մեր ցանկացած ժողովրդական իշխանափոխությունը»,-ասում է նա։ Արմեն Մարտիրոսյանը գիտի, թե  իշխանափոխությունից հետո  առաջին հերթին ինչ բարեփոխումներ պետք է անել. «Նոր իշխանությունները պետք է արմատական փոփոխություններ իրականացնեն, այդ թվում՝ նոր սահմանադրություն, որովհետեւ այս կեղծված սահմանադրությունը, որը միակուսակցական համակարգին  է միտված, չի համապատասխանում մեր պետական շահերին: Սոցիալական արադարության ինստիտուտը պետք է մեր երկրում ներմուծվի, դատարանը Հայաստանում այլեւս չպետք է դառնա գործադիր իշխանության կամակատարը»: Արմեն Մարտիրոսյանը  հերթական անգամ շեշտում է՝  իր կալանքի համար ոչ մի հիմք չկար. դա բացառապես քաղաքական հետապնդում է։ Առիթն օգտագործելով  «Ժառանգության» փոխնախագահն այսօր  անդրադարձավ նաեւ  Նիկոլ  Փաշինյանի հարցազրույցին, որում նա  մի քանի հարցադրումներ էր արել Արմեն Մարտիրոսյանի քայլերի հետ կապված: Ըստ Մարտիրոսյանի՝ Փաշինյանի հարցադրումներն անգամ ոստիկանության եւ իշխանության ներկայացուցիչներն իրենց թույլ չեն տվել  անել։ «Եթե ես ասել եմ, որ «Սասնա ծռերը»  եւ ժողովուրդը պետք է միանան, իրենք նույն ձեւով կարող են հասկանալ էլեկտրական զոդում, որտեւ բառիս բուն իմաստով միանալ դա է նշանակում, իրենք կարող են հասկանալ, որ դա նշանակում է սուպեր սոսինձով գնանք եւ իրար կպնենք, բայց իրականության մեջ բոլոր իմ ելույթներում ամբողջ իմաստն այն է եղել, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որ «Սասնա ծռերի» տղաներն ազատ լինեն եւ իրենք հասարակության հետ լինեն»,- բացատրում է նա։ Հիշեցնենք, որ Արմեն Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրված զանգվածային անկարգություններ   հրահրելու  հոդվածով: