Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկ միլիոն դրամ՝ Արմեն Մարտիրոսյանի ազատության դիմաց (տեսանյութ)

Քաղաքականություն
armen-1

«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը գրավի դիմաց ազատ կարձակվի. «Դատարանը համարեց գրավի կիրառումը թույլատրելի: Մեկ միլիոն դրամ սահմանեց գրավի չափը»,-ասաց Մարտիրոսյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը, որը, սակայն, բավարաված չէ Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ: «Չարյաց փոքրագույնն է: Ուրախ ենք, որ մարդն անազատության մեջ չէ, բայց եթե իրավական դաշտում նայենք, միանշանակ բավարաված չենք, որովհետեւ  ամբոջությամբ պետք է մեր բողոքները բավարարվեն»,-նշեց նա: Արմեն Մարտիրոսյանը օգոստոսի 2-ից անազատության մեջ է զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով։   Դատարանի վճռին սպասող Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝ «Ժառանգության» անդամներին ձերբակալեցին այն պահին, երբ նրանք փորձում էին կանխել ոստիկանների եւ քաղաքացիների բախումը, սակայն այդ կերպ իշխանությունը միայն թեժացրեց պայքարը. «Ավելի հավանական են դարձնում իրենց իսկ քայլերով «Սասնա ծռերի» նման խմբերի վերածնունդը, որովհետեւ եթե չկա քաղաքական նորմալ պայքարի հնարավորություն, ուրեմն ժողովուրդը այլ եղանակով պիտի փորձի իր իրավունքը պաշտպանել»: «Ժառանգության» ներկայացուցիչները վստահեցնում են՝ իրենց կալանավորված անդամներից եւ ոչ մեկը չի կորցրել մարտական ոգին: «Իհարկե, բանտախուցը եւ բանտային պայմանները այն պայմանները չեն, որ մարդիկ իրենց այնտեղ երջանիկ զգան, բայց պայքարի ոգին կա, եւ պայքարը շարունակվում է ՝ անկախ նրանից, թե իրենք որտեղ են գտնվում»,-ասաց Զարուհի Փոստանջյանը: Հիշեցնենք, որ անազատության մեջ են նաեւ «Ժառանգության» անդամներ Դավիթ Սանասարյանն ու Հովսեփ Խուրշուդյանը՝ նույն՝  զանգվածային անկարգություններ  կազմակերպելու մեղադրանքով: