Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հեյդար Ալիեւի հետ հանդիպումից հետո Քոչարյանը մի էպիզոդ էր հիշել (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
05zU9Q7qvkU

14 տարի առաջ այս օրը Ռոբերտ Քոչարյանը եւ Հեյդար Ալիեւը վերջին անգամ հանդիպեցին խոսելու Ղարաբաղից: Հանդիպման վայրը հայ-նախիջեւանյան Երախս եւ Սադարակ գյուղերի միջեւ գտնվող չեզոք գոտին էր: Չորս ժամ երկու նախագահներն առանց վկաների խոսում են միմյանց հասկանալի լեզվով: Արդյունքների մասին՝ ոչ մի խոսք «Ես կարծում եմ, որ մեր 4 ժամյա զրույցը շատ արդյունավետ էր եւ հետաքրքիր, եւ այն մեզ եւս մեկ անգամ համոզում է, որ մենք կարող ենք շարունակել այս ֆորմատով նախագահների հանդիպումը Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը զուգահեռ, եւ հասնել խաղաղ լուծմանը»,- ասաց Ալիեւը։ Հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւն ասում է, թե համաձայն չէ միջազգային հանրության այն դիրքորոշման հետ, թե իր եւ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումները ոչ մի արդյունք չեն տալիս. «Բանակցությունների պոտենցիալը, այդ թվում նախագահների հանդիպումներում, սպառված չեն: Մեզ անհրաժեշտ է ամուր,-ես խոսում եմ Ադրբեջանի անունից եւ այստեղ մեր տեսակետներում տարբերություն չկար,-որ անհրաժեշտ է պահպանել հրադադարը, ամրապնդել հրադադարը, շարունակել խաղաղ բանակցությունները, ստիմուլ տալ Մինսկի խմբի համանախագահներին, օգտագործել այլ հնարավոր դեպքերը, որպեսզի նպաստենք հարցի լուծմանը եւ շարունակել երկու նախագահների անձնական հանդիպումները»: Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն ավելի քչախոս էր: Հենց նա էլ հասկացնում է, որ ըմբռնում է պետք բանակցությունների գաղտնիության նկատմամբ: Բայց փաստ է, որ Հայաստանն ու Ադրբեջանն ուզում են, որ Ղարաբաղի հարցը խաղաղ կարգավորվի. «Ես կրկնում եմ, որ խաղաղությունը Հայաստանին էլ է պետք, Հեյդար Ալիեւիչ, եւ մեր ձգտումները խաղաղ լուծման ուղիներ գտնելու մասով անկեղծ են»: Սակայն Ռոբերտ Քոչարյանը բանակցություններից փոքրիկ դրվագ կվկայակոչի ցույց տալու համար, թե երկու երկրների նախագահներն ինչքան շատ են ուզում, որ ապրեն խաղաղության մեջ. «Փոքրիկ այսպիսի էպիզոդ կպատմեմ մեր հանդիպումից՝ մենք շատ անկեղծ խոսեցինք այն մասին, որ եթե մենք չլուծենք այա հարցը, ապա էլ՝ ո՞վ, հաշվի առնելով Հեյյդար Ալիեւիչի կենսագրությունը, հաշվի առնելով իմ կենսագրությունը կապված Ղարաբաղի պրոբլեմի լուծման մասով վերջին տասնամյակում: Բոլորն են ասում, որ եթե նախագահները պայմանավորվեն, համանախագահների համար ավելի հեշտ կլինի»: Երկուսն էլ խոստանում են շարունակել աշխատանքները, որպեսզի հասնեն պրոբլեմի լուծմանը: Նույն վայրում հենց 4 ժամյա բանակցությունների ընթացքում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հայկական լրատվամիջոցներին հասկացնում է, որ 2003-ին Հայաստանում եւ Ադրբեջանում սպասվում են նախագահի ընտրություններ, հետեւաբար երկու երկրների նախագահների համար հեշտ չի լինի փոխզիջումների գնալը: 2003-ի օգոստոսին, սակայն, Ռոբերտ Քոչարյանն արդեն հաջողությամբ դարձավ Հայաստանի նախագահ, իսկ Հեյդար Ալիեւը կյանքի հետ անհամատեղելի առողջությամբ պառկած էր ամերիկյան Օհայո նահանգի Քլիվլենդի հիվանդանոցում, որտեղ էլ մահանում է նույն տարվա դեկտեմբերին: Հոկտեմբերին Ադրբեջանի նախագահ է դառնում նրա որդին՝ Իլհամ Ալիեւը: