Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զարուհի Փոստանջյանը փակագծերը բացեց (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
zara

Պաշտպանության նախարարՍեյրան Օհանյանի հավաստիացումները, թե միակողմանի զիջումներ չեն լինի, գին չունեն։ Կարծում է  ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը . «Օհանյանը չէր գնում մեր ազատագրման համար հաշտությունը այնտեղ Մոսկվայում ստորագրում, այլ գնաց Յուրի Խաչատուրովը»: Սերժ Սարգսյանը պատրաստ է զիջել ազատագրված տարածքները, ավելին, նա արդեն գործարք էր կնքել իմանալով, որ ապրիլին պատերազմ է լինելու եւ ոչ մի միջոց ձեռք չի առել. «Մեր երիտասարդներին թողել են առանց պաշտպանության եւ պաշտպանությունն իրականացնելու հրաման չի եղել եւ երիտասարդներն իրենք են ինքնուրույն ձեռնամուխ եղել պաշտպանությունն իրականացնել»: Տիկին Փոստանջյանն այսօր փակագծեր է բացում, թե ինքն ինչու զիջելու ոչինչ չունի Ղարաբաղյան բանակցություններում . «Մեր չզիջելը պայմանավորված է նրանով, որ Հայաստանի Հանրապետությունում գործեն օրինական իշխանություններ, մեր չզիջելը պայմանավորված է նրանով, որ Հայաստանում լինի ռազմաարդյունաբերություն»: Ռազմաարդյունաբերությունը տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանի հիմնական մտահոգությունն է այս օրերին. «Ոչնչացվել է»: Այդ նույն ժամանակ մեր ռազմաարդյունաբերության ուղեղները Ռուսաստանի համար զենքեր էին արտադրում, որտեղից Հայաստանի հասցեին հեգնական խոսքեր են հնչում: Դոկտորը դա թույլ չի տա. «Ես ուզում եմ կոչ անել իշխանություններին, որպեսզի իրենք հեռանան, որովհետեւ իրենք պրոֆեսիոնալ չեն»: Կրակի վրա յուղ է լցնում Վլադիմիր Ժիրինովսկին, դոկտորն այս մասին բաց նամակով պետք է տեղյակ պահի նախագահ Պուտինին՝ ինքը գիտի՞ ընդհանրապես ովքեր են հայերը Ռուսաստանում. «Ռիոյի օլիմպիադայում առաջին ոսկե մեդալը Ռուսաստանից ստացան հայուհին, չեչենը եւ ինգուշը: Ռուսաստանն այսօր հպարտանում է իր ատոմային գիտությամբ, տիեզերագնացությամբ, էլեկտրոնիկայով, որոնք զարգացել են հայ գիտնականներով՝ Իոսիֆյանը, Աղաջանովը, Մերգելյանը, Ալիխանյան եղբայրները»: Դոկտորն, իհարկե, Ռուսաստանին ուզում է հասկացնել, որ իրենց վիճակն էլ այսօր բանի նման չէ եւ կարիք չկա, որ այս տարածաշրջանում սրեր ճոճեն. «Եթե ուզում են իրավիճակ փոխել իրենց մոտ, պետք է հայ ժողովրդի օգնությունը նույնպես ստանան» Հայաստանը դոկտորը տեսնում է որպես համաշխարհային արդյունաբերության կոորդինացիոն կենտրոն, բայց Հովիկ Աբրահամյանի նման վարչապետով դա լինելիք բան չէ: Զարուհի Փոստանջյանը նկատում է, որ մեր ամբողջ իշխանությունն ադեկվատ չէ որեւէ նվաճման համար: