Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բանակցային գործընթացը ճոճանակ է. Կ. Բեքարյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Bekaryan-Karen1

Վլադիմիր Պուտինի՝ Իրանի եւ Ադրբեջանի նախագահների, ապա նաեւ դրան հաջորդած Թուրքիայի նախագահների հետ հանդիպմանը միանշանակ քննարկվել է Լեռնային Ղարաբաղին թեման, սակայն դա հանդիպումների առանցքային թեման չի եղել: Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպմանն արտահայտել է ՀՀ Ազգային ժողովի  ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանը: Անդրադառնալով Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպմանը՝ Բեքարյանը նշեց, որ ԼՂ հարցում Ռուսաստանի նախագահը որեւէ նոր մոտեցում չի մատնանշել եւ նրա կատարած հայտարարությունը բազմիցս հնչեցրած հայտարարությունների համատեքստում էր, այն է՝ անել ամեն ինչ՝ նոր սրացում թույլ չտալու համար, որպեսզի մարդկանց կյանքին վտանգ չսպառնա, զարկ տալ քաղաքական գործընթացին եւ փորձել գտնել այնպիսի լուծում, որտեղ չեն լինի հաղթողներ ու պարտվողներ։ «Բանակցային գործընթացն ինքնին ճոճանակ է, ու այն անընդհատ միտում ունի այս կողմ, այն կողմ գնալու: Երբ դրա արդյունքները դու չես տվել թղթին, չես ստացել քո հանրությունների աջակցությունը, ամբողջ գործընթացով հաստատումն ու կիրառումը չես ապահովել, դու ունես անհանգստանալու տեղիք»-ասաց նա: