Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԻՊ խմբավորման անդամ է ձերբակալվել՝ ծնունդով Հայաստանից . «Ազատություն»

Հասարակություն
128992.640xp

Թուրքիայի հարավում՝ Սիրիային սահմանակից Հաթայ գավառում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ է ձերբակալվել, ով ծնունդով Հայաստանից է, հայտնում է թուրքական Hurriet պարբերականը։ Հրապարակման համաձայն, ձերբակալվածի անունը Արտյոմ Ալոյանն է, նա ծնվել է Հայաստանում, ազգությամբ եզդի է ունի Ֆրանսիայի քաղաքացիություն։ Ձերբակալությունից հետո պարզվել է, որ Ալոյանն ազատ տիրապետում է ռուսերենին, արաբերենին, հայերենին, քրդերենին, անգլերենին։ Ըստ տեղի իրավապահների, ձերբակալության պահին Ալոյանի մոտ հայտնաբերվել են Սիրիայում արված լուսանկարներ և տեսանյութեր, քարտեզներ, որոնք ապացուցում են նրա մասնակցությունը Սիրիայում ընթացող ռազմական գործողություններին։ Ալոյանին պատկանող մեքենայում հայտնաբերվել են պայթուցիկ սարքեր և նյութեր, ինչպես նաև հեռակառավարման վահանակներ։ Թուրքական լրատվամիջոցները, վկայակոչելով Հաթայ գավառի իրավապահների տարածած պաշտոնական հաղորդագրությունը, հայտնում են, որ Ալոյանի անունն ընդգրկված է Թուրքիայի կազմած ահաբեկիչների անվանացանկում։ Նրա մուտքը Թուրքիա արգելված է։ Մանրամասներն այստեղ