Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վիտալի Բալասանյանը Վարուժան Ավետիսյանին. «Մի ջղայնացրու ինձ» (տեսանյութ)

Քաղաքականություն
Region-Capture-6

Զենքերը վայր դնելու մասին հուլիսի 31-ին տեղի ունեցած բանակցություններում Վարուժան Ավետիսյանը Վիտալի Բալասանյանից հստակ երաշխիքներ է պահանջել Վարուժան Ավետիսյան -Դուք խնդրում եմ գեներալի խոսք տվեք, որ տղաներից 2 հոգի, կոնկրետ Արոն ու Թորոսը, հիմա դուրս են գալիս, գալիս են ձեր մոտ, դուք էդ հարցերը քննարկում եք, լուծում եք եւ մինչեւ վերջին մարդը էստեղից չի գնում, Թորոսին ու Արոյին չեն տանելու, մնալու են էստեղ կանգնած: Ինչպե՞ս ընդունեցիք: Վիտալի Բալասանյան-Որեւէ խնդիր չկա, կարող եմ երդում տամ արխային հարյուր տոկոս: Մեկ այլ ձայնագրությունում Վարուժան Ավետիսյանը խոսում է Արեգ Կյուրեղյանի հետ, որն իր երիտասարդ զինակիցների հետ անձամբ Ժիրայր Սեֆիլյանից պետք է լսի զենքերը վայր դնելու հրահանգը: Ժիրայրի հետ ոստիկանության ստուգիչ կետում զրուցելու են Արայիկ Խանդոյանն ու Թորոս Թորոսյանը Վարուժան Ավետիսյան-Հը՞ն, Արեգ: Արեգ Կյուրեղյան-Լսում եմ, Վարուժ: Վարուժան Ավետիսյան-Արեգ ջան, ուրեմն պայմանավորվածությունն ըսենց ա՝ Արոն ու Թորոսն են խոսում Ժիրոյի հետ, ընդեղ, գրոմկիով գնում խոսում են, միասին լսում են, հետո Արոն ձեզ ասում ա, կարան ռացիան պահեն, միասին լսեք, չգիտեմ: Արեգ Կյուրեղյան-Վարուժան, Ժիրայրը մեզ ասի՞, կլինի՞ ըտենց: Վարուժան Ավետիսյան-Չէ, ըտենց են պայմանավորվել, որ ոչ թե ձեր հետ խոսա, այլ հրամանատարներից մեկի հետ, որոշել են Արոյի հետ խոսա: Մեզնից մեկի հետ էլ խոսա, կլինի: Արեգ Կյուրեղյան-Թող պահեն, որ լսենք: Ասածս էն ա, որ հստակ Ժիրայր Սեֆիլյանն ասի, ընենց չլինի, որ ասենք... Էտ ա): Արեգ Կյուրեղյանը տագնապում է, որ Միայնակ Գայլին կարող են խաբել եւ ինչ-որ կերպ համոզել, որ Ժիրայրի անունից համոզել վայր դնել զենքերը: Վարուժանն այս հարցը փորձում է լուծել Վարուժան Ավետիսյան-Արո ջան, Վիտոն որ կզանգի, գրոմկիով խոսա: Արայիկ Խանդոյան-Հա, հա, ախպեր: Բանակցությունները մոտենում են ավարտին: Հավանաբար Ժիրայր Սեֆիլյանի հետ զրույցը կայացել է: Վարուժան Ավետիսյանը պահանջում է, որ զենքերը վայր դնելու գործընթացին ներկա լինեն լրատվամիջոցները, որոնք պետք է լինեն չեզոք տարածքում դրված հովանոցի մոտ Վարուժան Ավետիսյան-Զոնտիկի մոտ չեղան, դուրս չենք գալիս: Ըստ պայմանավորվածության, Ժիրայր Սեֆիլյանի մոտ պետք է մարդ մեկնի, որն էլ հեռախոսով նրան կապելու է տղաների հետ: Այս մասին Վիտալի Բալասանյանը կցկտուր է ասում տղաներին, որոնք գիտեն, թե ինչի մասին է խոսքը Վիտալի Բալասանյան-Խանդոյան, լսու՞մ ես, Խանդոյան: Արայիկ Խանդոյան-Լսում եմ, ուշադիր լսում եմ, ախպեր ջան: Վիտալի Բալասանյան-Հիմա պայմանավորվել եմ, մարդ եմ ուղարկում ընդե՝ Վարդաշեն: Լսու՞մ ես: Արայիկ Խանդոյան-Հա, հա: Վիտալի Բալասանյան-Բայց պայմաններն ասելու եմ: Հիմա Վարուժանին ասա՝ երկու երեք լրատվամիջոց լինեն, հերիք ա, չէ՞: Կարծեմ ինքն երկուսն ա ուզել: Վարուժան Ավետիսյան-Բայց ոչ թե՝ երկու, այլ՝ Ազատություն, 1in.am: Վիտալի Բալասանյան-Բարի: Վարուժան Ավետիսյան-Զոնտիկի մոտ, չէ՞, պարոն գեներալ: Վիտալի Բալասանյան-Տեղը ես եմ որոշելու, Վարուժան, չասի՞, որ բերեմ, տեղը ես եմ որոշելու: Վարուժան Ավետիսյան-Որ ոչ թե զոնտիկի մոտ, այլ ճանապարհի մյուս եզրին, պարոն գեներալ, պայմանավորվել ենք արդեն, հիշեցնում եմ: Վիտալի Բալասանյան-Վարուժան, բերելու եմ, տեղը ես եմ որոշելու, մի ջղայնացրու ինձ իզուր տեղը: Վարուժան Ավետիսյան-Խոստանու՞մ եք, որ հետ չեն քաշի ոստիկանները Վիտալի Բալասանյան-Հետ չեն քաշելու, բայց հարցազրույց չեք տալու): Ի դեպ, նույն կամ նախորդ օրվա առավոտյան բանակցություններն այնքան էլ հարթ չէին ընթանում: Վիտալի Բալասանյանը կարծես թե սառը ջուր է լցնում Ժիրայր Սեֆիլյանի որոշումները լսելու ցանկություն ունեցող տղաների գլխին Արայիկ Խանդոյան-Հե, Վիտո: Վիտալի Բալասանյան-Լսում եմ Արայիկ Խանդոյան-Բրատ, մեկ էլ մի քանի հոգի տղերքից, ասում են՝ թող հեռախոսով կապվեն Ժիրոյի հետ, Ժիրոն ասի՝ որ ստի ա, ստի ա, բրատ: Վիտալի Բալասանյան-Արո, ես կարիլ չեմ էդ հարցը լուծեմ, որովհետեւ Ժիրոն ընդհանրապես ձեռք ա քաշալ ձեզանա: Վարուժան Ավետիսյան-Պարոն գեներալ, բարեւ ձեզ, Վարուժանն ա: Մեզանից ձեռք չի քաշել եւ մեր խնդիրը չէ:Հիմա էդ մարդկանց մենք էլ համոզում ենք, չենք կարողանում համոզել: Էդ մարդիկ ասում են՝ թող Ժիրայրը ասի: Հիշեցնենք, որ երեկ Վիտալի Բալասանյանը լրատվամիջոցներից մեկին ասել էր, որ այս ձայնագրությունների խոսակցությունը տեղի է ունեցել հուլիսի 20-ին եւ 29-ին եւ լրատվամիջոցներին է ներկայացվել մոնտաժված: