Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չինացիներին հետաքրքրում է հայկական գինին (տեսանյութ)

Քաղաքականություն
chinaciner

Չինաստանի Հեյլունցզիան նահանգի  միջազգային առեւտրի աջակցման չինական կոմիտեի գլխավոր քարտուղար Գուան Հեյբինի հնարավոր է համարում Հայաստանի հետ գործարար , մշակութային եւ  կրթական ծրագրերի իրականացումը: Առաջիկայում սպավում է ուսանողների եւ լրագրողների փոխադարձ այցեր, ինչպես նաեւ նախատեսվում են  ներդրումային ծրագրերի իրականացում՝ հատկապես գյուղատնտեսության ոլորտում։ «Հայաստանը մեզ համար նոր շուկա է, պետք է առաջին հերթին ծանոթանանք իրար: Մեզ հետաքրքրում են հատկապես հայկական միրգն ու բանջարեղենը: Ծրագրում ենք ստեղծել վերամշակող ընկերություններ։ Մեզ հետաքրքրում են նաեւ հայկական գինիները։ Ցանկանում ենք համագործակցել գինիներ եւ ոգելից խմիչքներ արտադրող ընկերությու նների հետ՝ դրանք մեր նահանգ ներմուծելու համար; Համագործակցությունն առավել գործնական հիմքերի վրա դնելու համար հայ գործարարներին առաջարկելու ենք մասնակցել մեզ մոտ կազմակերպվող ոլորտային ցուցահանդեսներին»,- նշել  է նա։