Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպես Վիտալի Բալասանյանը վերցրեց Սեֆիլյանի բնակարանը

Հասարակություն
jiro

Արցախյան  ազատամարտի մասնակից  Ապրես Զոհրաբյանը  Ֆեյսբուքում գրառում է արել։ Ներկայացնում ենք ստորեւ. «Ուրեմն ժամանակին Արցախի բանակը կամ իշխանությունները Ժիրոյին Ստեփանակերտում մի համեստ բնակարան էին նվիրել: Արցախում մարդը պապական տուն չուներ, խասյաթով զինվորի հացը ուտող չէր, հիպոթեկ էլ չկար և աշխատավարձն էլ բարձր չէր և մարդու ընտանիքը մի տեղ պետք է  ապրեր, հո չէ՞ր կարող ամբողջ կյանքը զորամասում ապրեր մանավանդ, որ զորամասը բնակարան չի: Հետո էնպես եղավ, որ Ժիրոյի ու Արցախի էն ժամանակվա նախագահ Արկադի Ղուկասյանի ջրերը մի առվով չգնացին, և Արկադին ետ պահանջեց բնակարանը: Բնակարանը ետ վերցնելու պարտականությունը դրվեց Վիտալի Բալասանյանի վրա, որը այն ժամանակ բանակի ղեկավարների մեջ էր: Դե, բնականաբար, Վիտալին քաղցր-մաղցր խոսքերով մոտեցավ թե «բա Ժիրո ջան, հասկանում ես էլի», դե, բնականաբար, Ժիրոն «հասկացավ», բայց ես օրինակ չէի հասկանում, թե ինչպես կարող էր գեներալական ուսադիրներ կրող և Ժիրոյի հետ միասին մարտական ճանապարհ անցած մարդը տենց պարտականություն վերցներ իր վրա: Ես համոզված էի, որ եթե այդ գեներալիտետից թեկուզ մեկ-երկու հոգի թեկուզ կես բերան Արկադիկին ասեին, թե իրականում ինչ են մտածում այդ մասին, Արկադիկը մի քիչ կմտածեր, բայց չասեցին: Բնակարան ասեցի հիշեցի՝ Ժամանակին Ժիրոյին Երևան քաղաքի կենտրոնում բնակարան և սկզբի համար կուսակացական մի «չաղ պաշտոն» էր առաջարկում դաշնակցական մի լիդեր դիմաց այն բանի, որ նա հրաժարվի իր գործունեությունից, բայց սրանք մոռանում էին, որ հեղափոխականի համար լավագույն բնակարանը բանտն է, մանավանդ եթե Վիտոյին հարցնես Երևանի էլիտար բնակարանները Ժիրոյի բանտային պայմանների դեմ գլուխները պատովն են տվել»: Region Capture