Դավիթ Սանասարյանի առողջական վիճակը մտահոգիչ է

Հուլիսի 30-ին ձերբակալված Դավիթ Սանասարյանի առողջական վիճակը գնալով վատանում է: Նա ունի երիկամների խնդիր, և մեզի մեջ արյան քանակը գնալով ավելանում է:

Ի պաշտպանություն նրա ստեղծված խումբը  խնդրում է  բոլորին միջամտել, որպեսզի նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվի, և նա ազատ արձակվի, որպեսզի Դավիթը, մինչ դատական վարույթը սկսելը, կարողանա համապատասխան բժշկական հետազոտություն անցնել և պատշաճ բուժում ստանալ:

Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը հուլիսի 30-ի  ձերբակալումից մինչ օրս որևէ բժշկական զննություն չի անցել:

«Դավիթ Սանասարյան» նախաձեռնությունը` մոտ 3000 անդամներով,  շուտով գործի բոլոր մանրամասները կուղարկի մարդու իրավունքների 4 միջազգային կազմակերպություններ:

 Այս մասին նամակ ուղարկվել է  Գլխավոր դատախազություն։