Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդգես Գասպարիին բերման են ենթարկել

Կարևոր լուրեր Հասարակություն
gaspari

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին քիչ առաջ բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին: Հիշեցնենք, նա մի քանի օր շարունակ ակցիա էր իրականացնում Սերժ Սարգսյանի տան մոտ։ Առավոտյան նա գրառում էր արել Ֆեյսբուքում՝ մասնավորապես նշելով, որ իր տան դիմաց աղբ են լցրել։ «Սասնա Ծռերի գլխացավանքից ազատվեցին, ու նորից հերթը հասավ ինձ և իմ ընտանիքին... Այսօր առավոտյան նորից թրիք են բերել լցրել իմ տան շեմը... Տանում եմ հետ շպրտեմ սս-ի տան դիմաց... Երախտապարտ եմ Սասնա Ծռերին 1-2 շաբաթով իմ խոսքի ազատությունը և ընտանիքիս արժանապատվությունը պաշտպանելու համար...»,- այսօր առավոտյան ֆեյսբուքում գրել է քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին։