Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանությունը հերքում է Վլ. Գասպարյանի թիկնազորի անդամի մասնակցությունը

Քաղաքականություն
zohr

ՀՀ ոստիկանության հաղորդագրությունը Մի շարք լրատվամիջոցներով տեղեկատվություն է տարածվել, թե ՀՀ ոստիկանության ծառայող Գագիկ Զոհրաբյանը  քաղաքացիական հագուստով մասնակցություն է  ունեցել  ս/թ. հուլիսի 29-ին Սարի թաղում տեղի ունեցած դեպքերին և իբր բռնություններ կատարել: ՀՀ ոստիկանությունը պաշտոնապես հայտարարում է, որ ընթացող ծառայողական քննության շրջանակներում, մինչ այս պահը առկա նախնական արդյունքներով չի պարզվել գոնե մի դեպք, որ Գագիկ Զոհրաբյանը կատարած լինի բռնություններ:

Բացի այդ, Գ. Զոհրաբյանը Սարի թաղում է եղել ՀՀ ոստիկանության պետի ցուցումով, որպես օպերատիվ-հետախուզական ստորաբաժանման աշխատակից կատարել է իր ծառայողական պարտականությունները, այդ թվում՝ լրագրողների նկատմամբ քաղաքացիական հագուստով անձանց կողմից բռնություններ գործադրելու վերաբերյալ տեղեկությունների ստուգման ուղղությամբ: Այդ օրը բռնություն է գործադրվել նաև Գ. Զոհրաբյանի նկատմամբ: Միաժամանակ հայտնում ենք, որ Գ. Զոհրաբյանը որևէ առնչություն չունի լրագրող Թեհմինե Ենոքյանի ֆեյսբուքյան էջում «ոմն Պավել Սասունյանի» դրսևորած խուլիգանական վարքագծի հետ:

Նկատի ունենալով, որ հայտնի դեպքերի առիթով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացվում է քրեական գործով քննություն, իսկ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն, այլ տեղեկություններ կհրապարակվեն դրանց ավարտից հետո:

Խմբ. Գ. Զոհրաբյանի մասնակցությանը Սարի թաղի դեպքերին անդրադարձել է armtimes.com-ը։

Լուսանկարի ներքեւի շարքի ձախից առաջին անձը ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի անդամ Գագիկ Զոհրաբյանն է, իսկ իրենից աջ՝ թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը: