Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոյեմբերյանում որդին հրազենով կրակել է հոր վրա (տեսանյութ)

Հասարակություն
download

Օգոստոսի 4-ին, ժամը 6.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնել են 1955 թ. ծնված Արտաշես Աբգարյանի տուն, որտեղ իմանալով, որ որդին հրազենով կրակել է հոր վրա` բժիշկները վախենում են մտնել ներս:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Ա. Աբգարյանի որդին՝ 1991 թ. ծնված Սարո Աբգարյանը, հոր հետ նախկինում կենցաղային հարցերի շուրջ ունեցած լարվածության պատճառով, ժամը 6.30-ի սահմաններում, իրենց տան պատշգամբում իր անվամբ հաշվառված «ԻԺ-58» 16 տրամաչափի  երկփողանի ողորկափող որսորդական հրացանով կրակել է հոր վրա, որը տեղում մահացել է: Սարո Աբգարյանը իրենց տնից բերման է ենթարկվել բաժին: Զենքն առգրավված է: Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է քննություն: