Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բարև Երևանը» դիմել է ՀՔԾ՝ Արմեն Մարտիրոսյանի և Դավիթ Սանասարյանի հարցով

Քաղաքականություն
armen-davit

ՀՀ հատուկ քննչական ծառայությունից պահանջում ենք հարգել երևանցիների ընտրությունն ու ազատ արձակել ընտրյալներ Արմեն Մարտիրոսյանին և Դավիթ Սանասարյանին Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը Արմեն Մարտիրոսյանի և  Դավիթ Սանասարյանի կալանավորման փաստի առթիվ  այսօր նամակով դիմեց ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ պարոն Վահրամ Շահինյանին: Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Երկու ամսով կալանավորվել են  Երևանի ավագանու  «Բարև  Երևան»  խմբակցության անդամներ Արմեն Մարտիրոսյանն ու Դավիթ Սանասարյանը, որով խոչընդոտվել է խմբակցության գործունեությունը: Նկատի ունենալով խմբակցության փոքրաթիվ  կազմը՝ կալանավորված մեր ընկերներից յուրաքանչյուրի  ներկայությունն ու մասնակցությունը  խմբակցության գործունեությանը  շատ արժեքավոր է: Հետևելով   նրանց փաստաբանների  հիմնավորումներին՝ համոզված ենք, որ  Արմեն Մարտիրոսյանի և  Դավիթ Սանասարյանի նկատմամբ ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից հետապնդում է իրականացվում  իրենց  քաղաքական հայացքների համար, որը  հակասահմանադրական է: Պահանջում ենք  շուտափույթ ազատ  արձակել մեր  ընկերներին: Նրանք  երևանցիների կողմից ընտրված  անձինք  են,  և նրանց կալանավորմամբ   դուք խոչընդոտում եք  մեր քաղաքացիների  նկատմամբ իրենց  պարտավորությունների իրականացմանը, որն  իրեն    ժողովրդավարական հռչակած  երկրի  համար անհամատեղելի  երևույթ է: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պարտավոր է հարգել   երևանցիների ընտրությունն   ու շուտափույթ  ազատ արձակել   Երևանի ավագանու անդամներ  Դավիթ Սանասարյանին և  Արմեն Մարտիրոսյանին»: «Բարգավաճ Հայաստան խմբակցության» անդամներ Թամարա Պողոսյանն ու Արմինե Գյուլազյանը միացել են սույն պահանջին: