Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անդրիաս Ղուկասյանը զրկված է հարազատների հետ տեսակցելուց

Քաղաքականություն
andrias

Անդրիաս Ղուկասյանը չի ընդունում իր իրեն առաջադրված մեղադրանքները եւ գտնում է, որ դրանք անհիմն են։ «Ա1+»-ի հետ զրույցում Անդրիաս Ղուկասյանի կինը՝ Անահիտ Թարխանյանը ասաց, որ ամուսինը գտնում է, որ ինքը քաղբանտարկյալ է եւ հացադուլ հայտարարելու պատճառը հենց դա է։ Ա. Թարխանյանը տեղեկացրեց նաեւ, որ վերջին անգամ ամուսնուն տեսել է օգոստոսի 1-ին,  որից հետո արդեն «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուց հետո հարազատների հետ հանդիպման սահմանափակում է դրված։ Անդրադառնալով ամուսնու առողջական վիճակին՝ Ա. Թարխանյանն ասաց, որ այրվածքներից առաջացած վերքերը, ինչպես նաեւ մահակների հարվածների հետեւանքով  ծնկների հատվածում ստացված վնասվածքները թեթևանում են։