Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նախագահի կողքի մտավորականներին նայեք՝ քծնող, ողորմելի»

Քաղաքականություն
ferdinant

Քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանին օգոստոսի 1-ին  հրավիրել էին նախագահական նստավայր՝ հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ հանդիպման։ Քանդակագործը կարծում էր՝ կանչել են խոսք ու զրույցի, սակայն  պարզվել է՝ հրավիրել էին ճառ լսելու։ Ամենացավալին, ասում է, այն է, որ   այնտեղ տեսել է մարդկանց, որոնք մեղավոր էին երկրի այս վիճակի համար. «Նրա կողքի մտավորականներին նայեք՝ քծնող, ողորմելի։ Երբ արդեն գալիս  է պահը, որ պետք է օգնեն իրեն ծանրությունը բարձրացնել՝փախչում են, որովհետեւ սուտ են խոսել միշտ։  Իմիջիայլոց, ասեմ, միայն մեզ մոտ չի էդպես։ Կեսարը պարտվեց էդպես, Նապոլեոնը պարտվեց էդպես, բոլորն են պարտվում էդպես»։