Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բռնությունները մի մակարդակ առաջ են անցել» (տեսանյութ)

Քաղաքականություն
andrias

Սարի Թաղի բախումների ժամանակ բերման ենթարկված Արմեն Մարտիրոսյանը, Դավիթ  Սանասարյանը,  Հովսեփ Խուրշուդյանն ու Անդրիաս Ղուկասյանը կալանավորված են: Նրանց մեղադրում են զանգվածային անկարգություններ կազմակերպելու, հրահրելու կամ դրանց մասնակցելու մեջ: «Իշխանությունը կալանավորում է այն մարդկանց, որոնք ուզում են համակարգել խաղաղ ցույցերը, նրանք հույս ունեն,  որ այդ կերպ խաղաղ ցույցերի ալիքը կմարի:  Բայց ի հեճուկս իշխանությունների, ցույցերը չեն մարում»,- ասում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոննիսյանը։ Առանց առաջնորդի ցույցերն ավելի մեծ վտանգ կարող են ներկայացնել հենց իշխանությունների համար, քանի որ դրանք կարող են լինել ագրեսիվ ու անկառավարելի. «Երբ ցույցերը ղեկավարվում են քաղաքական հմտություն ունեցող մարդկանց կողմից, դրանք չեն վերածվում արյունահեղության։ Սա իշխանությունները պետք է հաշվի առնեն, որովհետեւ եթե սկսվի բախումների էսկալացիա, որեւիցե իշխանություն դրան չի դիմանա»։ Կալանավորվածներին Դանիել Իոննիսյանը  համարում է ոչ թե  քաղբանտարկյալներ,  այլ խղճի բանտարկյալներ: Ավելին՝ տեսանյութով