Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանների ցուցմունքների հիման վրա հայտնվեցին ճաղերի հետեւում. ԳԱԼԱ

Քաղաքականություն
xursh-armen

Ժառանգություն կուսակցության անդամներ Արմեն Մարտիրոսյանին, Հովսեփ Խուրշուդյանին, Դավիթ Սանասարյանին դատարանը որոշել է կալանավորել մինչեւ երկու ամիս ժամանակով: Նրանք մեղադրվում են զանգվածային անկարգություններ կազմակերպելու, ապօրինի հավաք կազմակերպելու մեջ: Նրանց երեքին էլ մեղադրանքներ առաջադրված է, ձերբակալված են: Դատարանը խափանման միջոցի հարցը քննել է գիշերվա ընթացքում: Դատական նիստը մեկնարկել է երեկ երեկոյան ժամը 18-ին ու շարունակվել գիշերվա ընթացքում, ավարտվել է այսօր առավոտյան ժամը 5:30-ի սահմաններում: Փաստաբանները դժգոհում են, որ նաեւ իրենց հնարավորություն չի տրվել փաստական հանգամանքներին նորմալ ծանոթանալ եւ իրականացնել արդյունավետ պաշտպանություն: Խնդիր է դրված եղել այս երեք անձանց անհապաղ կալանավորել, եւ հանձնարարականը շատ արդյունավետ կատարվել է: Հիմա կալանավորված են Արմեն Մարտիրոսյանը, Հովսեփ Խուրշուդյանը եւ Դավիթ Սանասարյանը: Նրանք երեքն էլ գտնվում են Նուբարաշեն ՔԿՀ-ում: Արմեն Մարտիրոսյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ներկայացրեց. «Առավոտյան հինգն անց կես որոշում կայացրեց դատարանը: Մենք լուրջ փաստարկներ էինք ներկայացրել իր անմեղությունը հիմնավորող, սակայն դատարանն արհամարհեց մեր փաստարկները: Հիմա նրան տեղափոխում են Նուբարաշեն ՔԿՀ: Մարտիրոսյանին մեղադրում են զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ, իբրեւ թե ինքը կազմակերպել է, որ ժողովուրդը հարձակվի, քարերով խփի ոստիկաններին: Այնինչ ոստիկաններն իրենք են հարձակվում, ինչն ակնհայտորեն երեւում է տեսանյութերով: Երեւում է նաեւ, որ Արմեն Մարտիրոսյանը բանակցություններ է վարում, որ բախումներ չլինեն: Այնտեղ մեղադրանքում կա նշված նաեւ, որ իբր թե իրենք ցանկություն են ունեցել իջնել ներքեւ եւ միանալ զինված խմբի անդամներին: Սակայն տեսանյութերում երեւում է, որ մարդիկ նման փորձեր չեն արել, եւ ասվում է, որ մենք չենք իջնելու ներքեւ եւ չենք միանալու ազատամարտիկներին»: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում