Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱՊ-ը կմթերի պոմիդորը. արմավիրցիները բացել են ճանապարհը

Հասարակություն
2561cbd34db4cdcfe58268ab2904138c

13.28. Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի բնակիչները բացել են ճանապարհը, որը մոտ մեկ ժամով փակել էին՝ պահանջելով ՄԱՊ ընկերությունից մթերել իրենց մշակած պոմիդորը: Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ պատգամավոր, ՄԱՊ ընկերության սեփականատեր Ալեքսան Պետրոսյանի օգնական Անդրանիկ Խաչատրյանը՝ Ալեքսան Պետրոսյանը զրուցել է գյուղացիների հետ, ու հարցն ամբողջովին լուծվել է արդեն. «Պարոն Պետրոսյանը զրուցել է նրանց հետ, բոլորին ճանաչում է: Գյուղացիների հետ միասին ընդհանուր որոշման են եկել` ինչ պետք է անել, եւ ճանապարհը բացել են: Գյուղացիների պահանջը կատարվել է, նրանք գոհ-շնորհակալ գնացել են իրենց տներով»:  12.43. Մոտ մեկ ժամ է՝ Արմավիրի Սարդարապատ գյուղի բնակիչները փակել են ճանապարհը. ՄԱՊ ընկերությունը հրաժարվում է ընդունել բերքը, թեեւ մինչ այս տարի ընդունել է: «Ա1+»-ի հետ զրույցում գյուղացիները նշեցին, որ ամեն տարի գործարանն ընդունել  իրենցից բերքը, սակայն այս տարի, առանց պատճառաբանության, մերժում է՝ գործարանի դռներն ուղղակի փակ են: Ըստ նրանց՝ դա իրենց ապրուստի ու եկամուտի հիմնական միջոցն է եւ իրենց ջանքերն ուղղել էին հենց պոմիդորի մշակմանը: Ճանապարհը փակած գյուղացիներին է մոտեցել մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: