Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դավիթ Սանասարյանը լուրջ բուժզննման կարիք ունի. պաշտպան

Քաղաքականություն
revazyan

«Ժառանգություն» կուսակցության ձերբակալված խոսնակ Դավիթ Սանասարյանի առողջական վիճակը երեկ կտրուկ վատացել է. երիկամային խնդիրների պատճառով նրա մոտ ցավերը ուժգնացել են։  Ինչպես «Ա1+» -ին տեղեկացրեց Սանասարյանի իրավապաշտպան Ռոբերտ Ռևազյանը, իր պաշտպանյալը ներկայումս գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Առաջիկայում նա պետք է բուժզննում անցնի, որից հետո պարզ կդառնա, թե որտեղ եւ ինչ պայմաններում նպատակահարմար կլինի բուժում անցկացնել։ Դավիթ Սանասարյանի նկատմամբ խափանման միջոց է սահմանվել երկամսյա կալանքը։ Հիշեցնենք, երեկ Դավիթ Սանասարյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է հենց դատարանում։ Երբ ցավերը սաստկացել են, շտապօգնություն են կանչել։ Բժիշկները զգուշացրել են, որ եթե Դավիթ Սանասարյանն անհապաղ բուժօգնություն չստանա, դա կարող է լուրջ հետեւանքներ ունենալ իր առողջության համար: Մինչդեռ դատարանը հրապարակել է վճիռը, ըստ որի՝ Դավիթ Սանասարյանին տարել են հիվանդանոց, այլ՝ կալանավայր: