Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Թուրքը չկարողացավ, բայց մենք մեր հերոսներին հաշմանդամ դարձրեցինք». հարցում (տեսանյութ)

Հասարակություն
d34be2d5-f762-44a5-a092-8827fc8dca90

«Սասնա ծռեր» խումբը երեկ համարեց իր առաքելությունն ավարտված։  Նրանք վայր դրեցին  զենքերը եւ հետագա պայքարը  հանձնեցին ժողովրդին։ Մեր համաքաղաքացիների կարծիքով՝ դա ճիշտ որոշում էր. «Իմ կարծիքով՝ նրանք ճիշտ որոշում կայացրին՝ ավելորդ զոհեր չտալու համար», «Ճիշտ քայլ էր, նաեւ չպիտի սկսեին, քանի որ քաղաքական պայքարի ձեւերը բոլորովին այլ են»,-ասում էին մեր հարցման մասնակիցները: Նրանցից մեկի խոսքով՝ տղաներին վիրավորելու փոխարեն, կարելի էլ ընտրել բանակցությունների ճանապարհը. «Չէ՞ին ուզում արյունահեղություն, 15 օրը քիչ ժամանակ չէր, թող նստեին բանակցությունների, եթե դատ էր հասնում, թեկուզ տանեին դատեին, ոչ թե բոլորին հաշմանդամ սարքեին: Թուրքը ոչ մի բան չկարողացավ անել, մենք մեր ձեռքով մեր հերոսներին հաշմանդամ սարքենք, հետո ո՞վ ա մեզ պաշտպանելու»: «Սասնա ծռերը» դեռ նոր էին հեռացել Պարեկապահակային  ծառայության տարածքից, երբ Ազգային անվտանգության ծառայությունը նրանց որակեց ահաբեկիչներ, իսկ   տարածքը համարեց ազատագրված։ Սակայն երեւանցիների համար նրանք ոչ թե ահաբեկիչ են, այլ հերոսներ: Հարցման մասնակիցների կարծիքով՝ այս ամենից հետո իշխանությունները պետք է գնան փոփոխությունների: «Մենք սպասում ենք, որ իրանք ընդառաջ գնան ժողովրդին»,-ասաց մի կին: Քաղաքացիները կարեւորում են հասարակության գիտակցության բարձրացումն ու նոր առաջնորդի ի հայտ գալը. «Պարսիկներն էին մեր երթին խառնվել  գալիս, շունն էր չորքոտանի գալիս մեր հետ ամեն օր: Հայ մարդ կա, որի ուղեղին հասկանալի չէ, շան չափ բնազդ էլ չունի՞, որ գա, տեսնի՝ ինչ է կատարվում»,-նշեց քաղաքացիներից մեկը: Մանրամասները՝ տեսանյութում: