Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բնակչության մի մասի համար հոսանքն այսօրվանից կթանկանա

Հասարակություն
lamp

2016-ի օգոստոսի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը նվազել է 2.58 դրամով: Ցերեկային սակագինը, որը 1 կՎտժ-ի համար կազմում էր 48,78 դրամ, դարձել է 46,2 դրամ, իսկ գիշերայինը 38,78 դրամից՝ 36,2 դրամ: Սակայն այս փոփոխությունը հակառակ ազդեցություն կունենա մինչև 250 կՎտժ էլեկտրաէներգիա սպառող բաժանորդների համար։ Ավարտվել է սուբսիդավորման ժամկետը, ուստի նրանք օգոստոսի 1-ից մոտ 4,32 դրամ ավելի կվճարեն 1 կՎտժ էլեկտրաէներգիայի դիմաց: