Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բալասանյանը բանակցությունների մեջ է՝ Սեֆիլյանը քիչ հետո կասի՝ հանձնվե՞լ , թե շարունակել

Կարևոր լուրեր Քաղաքականություն
balasanyan

 «Ա1+»-ի տեղեկություններով՝ այս պահին Վարուժան Ավետիսյանը հեռախոսով բանակցում է Ժիրայր Սեֆիլյանի հետ՝ զենքերը վայր դնելու կամ պայքարը շարունակելու ուղղությամբ: Հայտնի է դարձել, որ ՊՊԾ-ի տարածք են մուտք գործելու «Առաջին լրատվական» կայքի եւ «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցները: Այս մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Վիտալի Բալասանյանի եւ Արայիկ Խանդոյանի հեռախոսազրույցում : Մեր տեղեկություններով՝ լրագրողները ոչ թե ձայնագրելու կամ նկարահանելու համար են, այլ որպես կենդանի բաժանարար գիծ, որը պետք է զինյալներին ազատ տեղաշարժի համար, քանի դեռ բանակցում են: