A
A
ՔԿ քննիչները սպառնում են. 1in.am (տեսանյութ)
Այսօր կեսօրին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի աշխատակիցներն այցելել են «Առաջին լրատվական»-ի օպերատր Դավիթ Հարությունյանի բնակարան և ստիպողաբար պահանջել վկայի կարգավիճակում ցուցմունք տալ հուլիսի 29-ին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ։ Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Սարի թաղի բախումները լուսաբանելիս քաղաքացիական հագուստով անհայտ անձինք դաժան ծեծի էին ենթարկել «Առաջին լրատվական»-ի օպերատոր Դավիթ Հարությունյանին, ջարդել էին նրա տեսախցիկը, պայթուցիկի պայթյունից օպերատոր Դավիթ Հարությունյանը ստացել էր ոտքի բեկորային վնասվածք։ Մանրամասներն այստեղ ։