Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Համարում եմ աննպատակահարմար՝ կոորդինացնող Խորհրդի անունից գործելը»

Հասարակություն
azatutyun-2

Ալբերտ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել. Համակարգող Խորհուրդը, որի անդամն եմ նաև ես, հայտարարել է իր գործունեության դադարեցման մասին, ելնելով այն բանից, որ մեծ մասը՝ նաև Ալեք Ենիգոմշյանը, կալանված կամ ձերբակալված են, մի մասն էլ ինչ-ինչ պատճառներով ի վիճակի չեն շարունակել իրենց գործունեությունը: Սասնա ծռերից Վարուժան Ավետիսյանի հայտարարած վստահության արժանի գործիչները ձերբակալված են: Ձերբակալված է նաև վստահության աղբյուր Ալեք Ենիգոմշյանը: Ուստի համարում եմ աննպատակահարմար, ոչ արդյունավետ ու նաև անօգտակար՝ իմ կողմից Սասնա ծռերի գործողությունով պայմանավորված Շարժումը կոորդինացնող Խորհրդի անունից գործելը: Կրկին անգամ դիմում եմ հանրային վստահություն ունեցով անձանց, այդ թվում նաև պատգամավորների.- ստանձնել ստեղծված Շարժման առաջնորդումը, չթողնել Սասնա ծռերին միայնակ: Անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ իմ հնարավորությունների չափով օգտակար լինել Շարժմանն ու Հայաստան Պետության վերակերտման պայքարին: Ալբերտ Բաղդասարյան 31. 07:2016թ. Ժամը 7:10