Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր շախմատիստը վստահ գրավեց առաջին տեղը

Սպորտ
gagik-3

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Սերգեյ Մովսեսյանի հաղթանակով ավարտվեց չեխական Պարդուբիցե քաղաքում ավարտված միջազգային մրցաշարը: Մեր շախմատիստը վերջին 9-րդ տուրում ոչ-ոքի խաղաց իսրայելցի գրոսմայստեր Տամիր Նաբատիի հետ եւ վաստակեց 7,5 միավոր: Այդպիսով, նա անհասանելի դարձավ իրեն հետապնդող երկու տասնյակ շախմատիստներից եւ վստահ գրավեց առաջին տեղը: Ինը շախմատիստներ վաստակեցին 7-ական միավոր: Լրացուցիչ գործակիցներով մրցանակային 2-3-րդ տեղերը զբաղեցրին համապատասխանաբար չեխ գրոսմայստեր Վիկտոր Լազնիչկան եւ հնդիկ միջազգային վարպետ Ն.Ր. Վիսախը: