Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցուցարարները հեռացան Բաղրամյանից (տեսանյութ)

Քաղաքականություն
pshalar1

00,15  Բաղրամյան փողոցում ոստիկանության փշալարի առջև է կանգնել շտապ օգնության մեքենան, որը եկել էր ինքնահրկիզված քաղաքացու ետևից: Շտապօգնության մեքենայի  համար փշալարը հանվեց: Սակայն  փշալարը հանելուց անմիջապես հետո  ոստիկանները  սկսեցին առաջ շարժվել բողոքի ակցիան ցրելու նպատակով: Հենց հիմա հնչում է ոստիկանության կոչը՝ հեռանալ երթևեկելի հատվածից; Լարվածություն է Բաղրամյան փողոցում:   Ոստիկանության բազմաթիվ ուժեր են բերվել Բաղրամյան: Դա ստիպեց   Ցուցարարներին հեռանալ: Նրանք հետ վերադարձան Ազատության հրապարակ: Բաղրամյան փողոցում վերականգվել է երթևեկությունը: 23,33  Բաղրամյան փողոցում ելույթ է ունենում մի մարդ, ով ասում է որ երեկ ցանկացել են իրեն այրել ու բերման ենթարկել: Ասում է, որ այս հնարավորությունը չի կորցնի, կոչ անելով իր բոլոր ծանոթ, անծանոթներին միանալ ցույցին, միանալ պայքարին, փրկել տղաներին ու կառուցել նոր Հայաստան: Իդեպ մեքենան, որի վրա կանգնած ելույթ են ունենում, պատկանում է մի երաժիշտի, որին հաջողվել է ոստիկաններին համոզել և մեքենան հասցնել ցուցարարների մոտ: Իրեն է պատկանում նաև բարձրախոսները: erajisht Untitled1 23,30 Բաղրամյան փողոցում մի քաղաքացի ինքնահրկիզման փորձ է արել՝ ի նշան բողոքի: Քաղաքացին հաստատեց, որ իրոք ցանկացել է ինքնահրկիզվել: Մոտեցած ոստիկանության մեքենան առաջարկել է նրան տեղափոխել հիվանդանոց, սակայն վերջինս հրաժարվել է ոստիկանական մեքենայով գնալ այնտեղ: Նրան ցուցարարները տաքսիով ճանապարհեցին հիվանդանոց: https://www.youtube.com/watch?v=dmMSx2OaIJM   23,20 Տարբեր կարծիքներ են հայտնում ցուցարարները, Ոմանք վստահ են, որ Բաղրամյանում էլ պետք է մնան և դիրքավորվեն, այլոք էլ կարծում են, որ պետք է փակել Ֆրանսիայի հրապարակը՝ կաթվածահար անելով 4 փողոց: 23,05 Ցուցարարը նստել են գետնին, բավական մոտենալով փշալարերին: 22,49 Ցուցարարներին է միացել <Ժառանգություն> կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, իր կնոջ՝ Արմինե Հովհաննիսյանի հետ: Երիտասարդ ցուցարարները որոշեցին կենդանի պատ ստեղծել, որպեսզի մասնակիցները ավելի առաջ չգնան ու կանգ առնեն չեզոք գոտում: Ցուցարարների մեջ հնչում են կոչեր՝ վերադառնալ Խորենացի, իսկ թե կգնան այնտեղ, դեռ պարզ չէ: 22,50 Բաղրամյան պողոտան փշալարներով փակվում է 22,35 Ցուցարարներն այս պահին գտնվում են Ֆրանսիայի հրապարակում և ուղղություն են վերցրել դեպի Բաղրամյան 26: Ոստիկանական մեքենան ոտիկաններով լի շտապում է ճեղքել ցուցարարների շերտը, որպեսզի փակի նրանց աջընթացը, սակայն դա նրանց չի հաջողվում: Նոր ոստիկանական ուժերը սակայն հասցրեցին փակել ցուցարարների ճանապարհը: Ակցիայի մասնակիցները  որոշեցին նստել Բաղրամյան փողոցում և փակել երթևեկությունը: 22,24 Մենք բոլորս Սասնա  ծուռ ենք, վանկարկումներով հանրահավաքի մասնակիցները քայլում են Սայաթ Նովա փողոցով: Ցուցարարները հերթով վանկարկում են Սասնա ծռերի անունները: Նրանց կողքից անցնող բոլոր ավտոմեքենաները ազդանշաններով իրենց աջակցությունն են հայտնում  երթի մասնակիցներին: Ոստիկանական խմբերը մեծ արագությամբ ավելանում են: 22,00 Այս պահին ցուցարարները ուղղություն են վերցրել դեպի Նալբանդյան փողոց և նպատակ ունեն հասնել Ներքին գործերի նախարարության շենք: Կառավարության շենքի մուտքը ոստիկանները փակել են: Թեև ցուցարարների շարքերում բազմիցս են հնչում Խորենացի վանկարկումները, բայց երթի ուղին առայժմ դեպի այլ ուղղությամբ է որոշվում: 21,25 Երթի մասնակիցները ընթացքում կոչ են անում քաղաքացիներին՝ միանալ իրենց, վանկարկելով՝ միացիր: Բոլոր  մեքենաները ազդանշան են տալիս՝ ողջունելով երթի մասնակիցներին: Ցուցարարները կոչ են անում մարդկանց իջնել մեքենաներից և ավտոբուսներից: Մեքենաների ազդանշանները խլացրել են ցուցարարների վանկարկումները: ert 21.15 Ալբերտ Բաղդասարյանը հայտարարեց, որ գնում են երթի՝ փակելու են Մաշտոցի պողոտան, ապա Հանրապետության հրապարակը։ Հետագա քայլերը կհայտարարվեն ընթացքում։ 21.10 Ազատության հրապարակի ամբիոնին մոտեցավ մի երիտասարդ, որը հայտարարեց, թե չգիտի ով է ինքը, քանի որ չգիտի  ինչ երկրի քաղաքացի է։ Նա այսօր խոստացել էր ծնողներին, որ չի մոտենալու ամբիոնին, չի խառնվելու, որ իրեն չտանեն ոստիկանություն։ Բայց ինքը չի կարող զսպել իրեն,  քանի որ գտնում է, որ ինքը արժանի չէ այս իշխանություններին։ Նա առաջարկում էր անցկացնել երթ փոքր կենտրոնով եւ տարբեր խաչմերուկներում նստացույց անել՝ այդպիսով մեծացնելով երթի մասնակիցների թիվը։ 20.55 Քննարկում են երթ անցկացնելու երկու ուղիներ՝ մեկը քաղաքում՝ կաթվածահար անելով երթեւեկությունը, մյուսը՝ գնալ Խորենացի։ 20.50 Հայտարարվեց, որ Ազատության հրապարակում են պատգամավորներ Թեւան Պողոսյանը եւ Նիկոլ Փաշինյանը։ Ալբերտ Բաղդասարյանը կոչ արեց նրանց եւ մյուս պատգամավորներին գալ եւ բարձրանալ հարթակ։ 20.40  Հակաճգնաժամային խորհրդի անդամներից միայն երկուսն են ազատության մեջ,մյուսները՝ կալանավորված են։ 20.30  Դերասանուհի Թամար Հովհաննիսյանը կոչ արեց միջազգային հանրությանը վարկեր չտրամադրել Հայաստանին։ Իսկ երեկ տեղի ունեցած բռնությունները. ըստ նրա, չեն մարսելու Սերժ Սարգսյանն ու ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։ 20.10 Հրապարակ բերվեց տեխնիկան եւ սկսվեց հավաքը։ Ելույթ է ունենում հակաճգնաժամային խորհրդի նախաձեռնող խմբի անդամ Ալբերտ Բաղդասարյանը։ Նրա ելույթն ընդհատեցին ցուցարարները, որոնք պահանջում էին ներկայացնել ծրագիր։ Խաղաղ ցուցարներին իր լուծումները պարտադրողը խաղաղ ցուցարար չէ,- հայտարարեց նա։