Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. ՊՊԾ գնդի տարածքից երկու պայթյուն է լսվել (տեսանյութ)

Քաղաքականություն
ImmMJwb7_OU

«Ա1+»-ը ներկայացնում է իրադարձությունները Խորենացի փողոցից։   Հետեւեք զարգացումներին ուղիղ եթերում եւ թարմացվող լրահոսում։ 20.35 Հոսանքազրկված է նաեւ Սարի թաղը։ Թաղամասի բնակիչների փոխանցմամբ՝ մի քանի հարյուր ոստիկան գտնվում են այնտեղ։ 20.10 ՊՊԾ գնդի տարածքից երկու պայթյուն է լսվել։ Խորենացի փողոցը հոսանքազրկված է։ 19. 15 Ոստիկանների թիվը Խորենացիում ավելացավ։ Քիչ առաջ այստեղ եկան ոստիկանական ավտոբուսներ:   Diana- nkar vostikanner 17.56 Խորենացի փողոցում այս պահի դրությամբ իրավիճակը  հանդարտ է:  Արգելապատնեշի  մոտ շատ քիչ թվով ոստիկաններ են։ Արգելապատնեշից այն կողմ երևում են նաև տասնյակ ոստիկանական մեքենաներ:«Ա1+»-ի լրագրողը հայտնում է, որ  ՊՊԾ գնդի տարածքից լսվել են կրակոցներ: Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն մինչեւ ժամը 17-ը ժամանակ էր տվել  ՊՊԾ գնդում գտվող «Սասնա ծռեր» խմբին զենքը վայր դնելու եւ առանց դիմադրության հանձնվելու համար։