Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հովսեփ Խուրշուդյանը ձերբակալված է

Քաղաքականություն
62a9a62f81aea4936ea54c5c77bfd76c

Սարի թաղում տեղի ունեցած բախումներից հետո բերման է ենթարկվել «Ժառանգություն»  կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը։ «Ա1+» -ի հետ զրույցում ասաց  նրա պաշտպան Սեդա Սաֆարյանը։ «Չգիտեմ, թե ինչու նրան տարել են ոստիկանության Աշտարակի բաժին՝ մի խումբ անձանց հետ զանգվածային անկարգություններ հրահրելու՝ արտահայտված բռնությամբ, ջարդերով, գույքը վնասելու եւ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն կիրառելու կասկածանքով։ Այսպիսի ձեւակերպում են տվել անհասկանալի, որը հստակ չի ասում, թե մարդը կոնկրետ ինչ գործողություններ է արել։ Բոլորին համատարած նույն տեքստն են ներկայացնում»,-նշեց նա։ Փաստաբանը հավելեց նաեւ, որ իր պաշտպանյալին ցուցակով են տարել. «Ասում էին՝ ում պետք է տանել, մատով ցույց էին տալիս եւ տանում»։ Սեդա Սաֆարյանի խոսքով՝ հավաքների ազատությունը սահմանված է միջազգային նորմերով, եւ այն, ինչ տեղի ունեցավ այս գիշեր, կարելի  է անվանել ջարդ. «Պետությունն ինչպե՞ս է դուրս գալու այս ջարդի տակից»։ Փաստաբանը  հիշեցնում է՝  Հովսեփ  Խուրշուդյանը Եվրամիության Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեի անդամ է, և  նրան բերման ենթարկելիս պետք է բավարար հիմքեր ունենալ։