Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պետական ահաբեկչություն՝ անզեն քաղաքացիների նկատմամբ». ՀՔԱՎ

Քաղաքականություն
սարի

2016 թվականի հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը հատուկ միջոցների կիրառմամբ, ծեծով, ֆիզիկական և հոգեբանական ճնշումների կիրառմամբ կազմակերպված և լայնածավալ բռնություններ իրականացվեցին ՀՀ Ոստիկանության ուժերի կողմից, որի հետևանքով ֆիզիկական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 60-ից ավելի քաղաքացիներ, բերման ենթարկվել՝ 165-ը: 2008թ.  մարտի 1-ից հետո ոստիկանական բռնությունները աչքի են ընկնում իրենց առանձնահատուկ դաժանությամբ, որոնք թիրախավորված կիրառվեցին Երևան քաղաքի Սարի թաղի բնակիչների  նկատմամբ՝ անկախ տարիքից և սեռից: Բռնություններ են կիրառվել նաև երեխաների, կանանց նկատմամբ: Տեղի ունեցածը գնահատում ենք որպես պետական ահաբեկչություն անզեն քաղաքացիների նկատմամբ: Դատապարտելով ոստիկանական բռնությունները՝ կատարվածի համար անմիջական պատասխանատու ենք համարում անձամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Հայաստանի Հնարապետությունը, որպես Եվրոպայի խորհրդի, ՄԱԿ-ի և ԵԱՀԿ անդամ պետություն, չի պահպանել մարդու իրավունքների բնագավառում վերցրած որևէ պարտավորություն: Դիմում ենք միջազգային, միջպետական կառույցներին՝ ԵԽ, ՄԱԿ, ԵԱՀԿ, որոնց անդամակցում է Հայաստանի Հանրապետությունը՝ անհապաղ ակտիվացնել իրենց ներկայությունը ՀՀ-ում՝ կանխելու համար իշխանությունների կողմից մարդու իրավունքների շարունակական խախտումները, ապահովելու համար ՀՀ-ում օրենքի գերակայության սկզբունքի իրականացումը, պահանջելու ՀՀ իշխանությունից՝ կատարելու մարդու իրավունքների բնագավառում վերցված միջազգային պարտավորությունները: ՀՔԱՎ