Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օլիմպիական ավանում հրդեհ է բռնկվել

Կարևոր լուրեր Սպորտ
111-1

Ռիո դե Ժանեյրոյի 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերի ավանում հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում են բրազիլական լրատվամիջոցները, հրդեհվել է այն շենքի նկուղային հարկը, որտեղ բնակվում է Ավստրալիայի պատվիրակությունը: Մարզիկներն ու մարզիչներն անմիջապես դուրս են բերվել շենքից: Դեպքի վայր ժամանած հրշեջները շատ արագ հանգցրել են կրակի օջախը եւ արդեն մեկ ժամ հետո բոլորը վերադարձել են իրենց համարներ: Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, հրդեհի պատճառ է հանդիսացել ավանում աշխատող շինարարների կողմից նետած ծխախոտի գլանակը: Բանն այն է, որ ավանում դեռեւս ընթանում են շինարարական աշխատանքներ, եւ որ շենքերի նկուղային հարկերում դեռեւս մեծ քանակությամբ շինանյութեր են պահեստավորված: 112