Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

100-ից ավելի բերման ենթարկված (տեսանյութ)

Պաշտոնական
Untitledդֆ

Սարի թաղում եւ  Խորենացի փողոցում ոստիկանության կողմից ի պաշտպանություն «Սասնա ծռերին» ցույցերը ցրելուց հետո բերման է ենթարկվել 100-ից ավելի քաղաքացի: Այդ մասին է «Ինտերֆաքս»-ին  հայտարարել ոստիկանության մամուլի խոսնակ Աշոտ Ահարոնյանը: Ահարոնյանը դժվարացել է նշել բերման ենթարկվածների կոնկրետ թիվը: Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասա ծռեր» խմբի աջակիցները հուլիսի 29-ին հերթական հանրահավաքն անցկացրեցին Ազատության հրապարակում: Հանրահավաքից հետո նրանք երթով շարժվել են դեպի Խորենացի փողոց, որտեղ գտնվում է ՊՊԾ գունդը, սակայն կեսից ցուցարարների մի մասը թեքվել է դեպի Սարի թաղ՝ հավաքվելով այնտեղ: Ոստիկանությունը ցրել է ցույցերը եւ Խորենացի փողոցում եւ Սարի թաղում՝ կիրառելով հատուկ միջոցներ, ծեծվել են բազմաթիվ քաղաքացիներ, լրագրողներ: