Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

17-ամյա դեռահասը բախումներում կորցրել է աչքը (տեսանյութ)

Քաղաքականություն
TUJAC

էրեբունի բժշկական կետրոնում ներկա դրությամբ կա 14 վիրավոր քաղաքացի, որոնք բերվել են այստեղ՝ Սարի թաղի բախումների արդյունքում: Քաղաքացիներից մեկը ստացել է ծնոտի վնասվածք, կատարվել է վիրահատություն։

Այստեղ է նաև ծանր հրազենային վնասվածքով մի ոստիկաՆ. նրա վիճակը ծանր է, ունի ներքին արնահոսություն, հաստաղիքի վնասվածք: Մնացած վիրավորների մոտ թեթև բեկորային վնասվածքներ են:

 Տեղեկությունները քիչ առաջ հայտնեց էրեբունի ԲԿ գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում հեռացրել են 17-ամյա Սայաթ Հովհաննիսյանի աչքը. նա վիրավորում էր ստացել Սարի թաղի բախումների ժամանակ:

Ըստ  տարածված լուրերի՝ Սարի թաղում պայթյունից տուժել է նաև 2 ամսական երեխա. պայթուցիկն ընկել է բնակարանի մեջ:

https://youtu.be/kiaYZmAudXs