Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանական մահակը գործադրվեց լրագրողների նկատմամբ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
rob-4

Սարի թաղում ոստիկանության և ցուցարարների  բախումը լուսաբանող լրագրողները հայտնվել են տուժողի կարգավիճակում։ Երբ ոստիկանությունը պայթուցիկներ է նետել քաղաքացիկների ուղղությամբ, վնասվածքներ են ստացել նաեւ «Ա1+»-ի լրագրողն ու օպերատորը։ Այնուհետ  վերջիններս հարձակման են ենթարկվել՝ մահակների գործադրմամբ նրանց հանել են մեքենայից, պոկել լրագրողական բեյջերը: «Ա1+»-ի լրագրող Ռոբերտ Անանյանին տեղափոխել են «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց։ 13664600_1065820133494238_238935529_n rob 2 Սարի թաղում  «Ազատության»  լրագրողներ Կարլեն Ասլանյանը և Հովհաննես Մովսիսյանը հարձակման են ենթարկվել քաղաքացիական հագուստով անձանց կողմից: Տեղի ունեցածի հետևանքով խոչընդոտվել է «Ազատության» աշխատանքը, Սարի թաղից ուղիղ հեռարձակումը դադարեցվել է: Սարի թաղում ոստիկանության և հասարակության բախումները լուսաբանելիս պայթուցիկի պայթյունից ոտքի թաթի վիրավորում է ստացել «Առաջին լրատվական»-ի լրագրող Մարիամ Գրիգորյանը:   Օպերատոր Դավիթ Հարությունյանին ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել, ջարդել նրա տեսախցիկը, նա պայթուցիկի պայթյունից ստացել է ոտքի վնասվածք: Սարի թաղում ՍիվիլՆեթի լրագրողի եւ օպերատորի ոտքերի տակ պայթուցիկ է պայթել, ինչի հետեւանքով նրանք վնասվածքներ են ստացել։ Սարի թաղում իրադարձությունները լուսաբանելու ժամանակ ծեծի են ենթարկվել «Արմենիա» հեռուստաընկերության ԺԱՄԸ լրատվականի թղթակից Աղվան Ասոյանը և օպերատոր Ալբերտ Գալստյանը: Lragir.am-ի օպերատոր Մարութ Վանյանի ոտքին հարվածել են ոստիկանական դուբինկայով, նա ներկայում Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում է: Նրա տեսախցիկը քաղաքացիական հագուստով ոստիկանները կոտրել են: Վիրավորվել է նաեւ   ռուսական  Life հեռուստաընկերության օպերատորը։ Panorama.am-ի օպերատոր Հովիկ Գրիգորյանը տուժել է պայթուցիկից: Լրացվում է Դիմերեսի լուսնկարը 1in.am-ի