Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խոշտանգում՝ հրազենային վնասվածք ստացած անձի նկատմամբ

Քաղաքականություն
69525

Սասնա ծռեր խմբի անդամ Հովհաննես Հարությունյանը Դատապարտյալների հիվանդանոցում գտնվում է անմարդկային պայմաններում: ՛՛Մինչ օրս նրա արնոտ անկողինը չի փոխվել եւ հակասանիտարական պայմաններում է պահվում: Սա խոշտանգում է հրազենային վնասվածք ստացած անձի նկատմամբ՛՛,- այս մասին ՛՛Ա1+՛՛-ին հայտնեց նրա պաշտպան Արա Ղարագյոզյանը: Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանը ՊՊԾ տարածքում հրազենային վնասվածք էր ստացել, նրան տեղափոխել էին քաղաքացիական հիվանդանոց, վիրահատել եւ ժամեր անց տեղափոխել Դատապարտյալների հիվանդանոց-ՔԿՀ: