Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ դեսպանը հանդիպել է Լևոն Բարսեղյանի հետ

Քաղաքականություն
levon-barseghyan

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը դեսպանության թվիթերյան էջում գրել է, որ հանդիպում է ունեցել Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ, ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանի հետ: «Օգտակար քննարկում եղավ Լևոն Բարսեղյանի հետ՝ նրա ազատ արձակվելուց հետո: Օրենքի գերակայությունը եւ ստեղծված իրավիճակի խաղաղ կարգավորումը կենսական նշանակություն ունեն»,- գրել է Միլսը: Հիշեցնենք, երկուսուկես օր անազատությունից հետո այսօր ազատ է արձակվել Լևոն Բարսեղյանը: