Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԽ գլխավոր քարտուղար.Հավաքների ազատությունը պետք է ամբողջովին հարգվի

Քաղաքականություն
yagland

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը մտահոգություն է հայտնել Երեւանում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ: «Ես մտահոգությամբ եմ հետևում  իրադարձություններին ԵԽ անդամ Հայաստանում , որտեղ մի քանի օր է արդեն, ինչ զինված խումբը  գրավվել է  մի ոստիկանական բաժանմունք: Ես կցանկանայի հիշեցնել, որ խնդիրները պետք է լուծվեն քաղաքական երկխոսության՝ հարգելով ժողովրդավարական նորմերն եւ ստանդարտները: Ուստի ես կոչ եմ անում անհապաղ վերջ դնել այս վտանգավոր իրավիճակին, եւ գործի դնել ժողովրդավարական միջոցները, ուր պետք է գերիշխի Ժողովրդավարությունը, մարդու իրավունքներն ու լինի օրենքի գերակայություն: Հավաքների ազատությունը պետք է ամբողջովին հարգվի»,-ասված է նրա հայտարարության մեջ: