Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ . Ոստիկանները վերադառնում են Խորենացի (տեսանյութ)

Քաղաքականություն
Fb2G47HgShc

22.50 Քաղաքացիների մի մասը փախավ, մյուս մասին բերման ենթարկեցին։ Ոստիկանները հետ են վերադառնում Խորենացի փողոց։  Երեք պայթյուն լսվեց ՊՊԾ տարածքից։ 22.30 Խորենացիում մինչ քաղաքացիները որոշում են իրենց անելիքները, ոստիկանությունը  հայտարարում է՝ հավաքն անօրինական է եւ պահանջում է դադարեցնել հավաքը։ Քաղաքացիներն ընդդիմացան ։ Պայթյուններ են լսվում։ Քաղաքացիներին բերման են ենթարկում։ Ոստիկանները վազում են քաղաքացիների ետեւից։ 22.19 Խորենացի փողոցում հավաքված ցուցարարները անհնազանդություն են ցուցաբերում և վիճաբանում են ոստիկանության ղեկավարների հետ։   22.10 Քիչ առաջ այստեղ ոստիկանների պատը առաջ շարժվեց մարդկանց սկսեցին ետ հրել։ Իսկ մարդկանց խմբերը գնալով ավելանում են։ Փոխոստիկանապետը հայտարարեց հավաքի մասնակիցներին ազատել Խորենացի փողոցը։ Արմեն Մարտիրոսյանը կոչ արեց Երևանի բոլոր բնակիչներին դուրս գալ փողոց և միանալ ցուցարարներին, որպեսզի արյուն չթափվի։ 21. 50  Խորենացի փողոցում պայթյունի ձայներ են լսվել։   Ենթադրվում է՝ դրանք ՊՊԾ գնդի տարածքից են։ https://youtu.be/rxVX4OFPAEc 21.44 Խորենացի փողոցում ոստիկանների պատը դարձել է եռաշերտ։ Նրանց են շտապում միանալ Սարի թաղում հերթապահող ոստիկանները։ Ինչպես հայտնի է Ազատության հրապարակի ցուցարարները այս պահին գտնվում են Սարի թաղում։ https://youtu.be/wFbEnRJerXI ................. Խորենացի փողոցում ոստիկանական խիստ հսկողություն է։ Պատը կազմ-պատրաստ սպասում է երթի մասնակիցներին։