Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. Սարիթաղում պայթյուններ են. ծեծել են լրագրողների (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Region-Capture10-2

  23. 20 Ուղիղ եթերում բռնության ենթարկվեց նաև Ա1+-ի անձնակազմը. նրանց ուժով իջեցրին մեքենայից և խոչընդոտում են աշխատանքը Սարի թաղում քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծի են ենթարկել Ազոտություն ՌԿ լրագրողներ Կառլեն Ասլանյանին և Հովհաննես Մովսիսյանին: Այրվածքներ է ստացել նաև Ա1+-ի թղթակիցը: Սարի թաղում հրդեհ է սկսվել, վնասվել է գազատարը, ոստիկանությունը հատուկ միջոցներով ցրեց ժողովրդին: Մարդիկ լուրջ վնասվածքներ են ստացել: Բերման ենթարկվեց Արմեն Մարտիրոսյանը: https://youtu.be/dQRVA6BfXo4 22. 30 Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանն ասում է, որ քաղաքացիների համար վտանգավոր է մնալ այստեղ, որովհետեւ գնդի տարածքում կրակոցներ են: Արմեն Մարտիրոսյանը հայտարարում է, որ առաջին շարքերից հեռանան կանայք: 22.15 Սարի թաղում խիստ լարված է։   Ծուխ է, պայթյուններ. ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը բարձրաստիճան ոստիկաններից պահանջում է նահանջել: Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը հինգ րոպե ժամանակ տվեց՝ ցույցը դադարեցնելու համար: Արմեն Մարտիրոսյանը և Լևոն Բարսեղյանը բանակցում են: ՀՀ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը պահանջում է ժողովրդին հեռացնել դեպի Խորենացի փողոց: 22.00  Քաղաքացիները առայժմ որոշեցին մնալ Սարիթաղում  եւ հետեւել զարգացումներին։ Պարզ չէ, թե ինչ պայթյուններ են հնչում տարածքում։ Այնումենայնիվ մի մասը առաջարկում է՝ գնալ Խորենացի, թեեւ Հակաճգնաժամային խումբը գտնում է, որ Խորենացիում գտնվելը լարվածություն է առաջացնելու։ Նրանք , ովքեր փորձեցին գնալ ներքեւ, հետ եկան, քանի որ ոստիկաններ էին մոտենում։ 21.50  Սարի թաղում պայթյունի եւ կրակոցի  ձայն է լսվում։ Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ ներքևում գործողություն է գնում, բայց պետք չէ իջնել Խորենացի։ 21.30 Ոստիկանները ժամանակ առա ժամանակ փորձում են կանխել երթի մասնակիցների շարժը։ Նրանք փոխեցին նախապես հայտարարված ուղղությունը՝ շարժվելով դեպի Սարի թաղ։ Ոստիկանները հետ են գնում, նրանց թիվն անհամեմատ քիչ է ցուցարարներից։ «Ոստիկաններին մատով չկպնեք», ֊ հայտարարեց Ժառանգության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։ Region Capture8 21.00  Ոստիկանները փակել էին Աբովյան փողոցը և երթի մասնակիցները երթուղին փոխեցին՝ շարժվելով Պուշկինի փողոցով։

 Քաղաքացիներից մեկը Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին առաջարկեց միանալ ժողովրդին, ինչին ի պատասխան գերությունից օրերս ազատված Օսիպյանը նշեց, որ ոստիկանությունը մշտապես ժողովրդի հետ է։

khorenaci1

...................... Ազատության հրապարակում   հավաքը շատ կարճ տեւեց։  Ճգնաժամային խմբի անդամ Եղիշե Պետրոսյանը հայտարարեց, որ  «Սասնա ծռեր»-ի հորդորն է նաեւ յուրաքանչյուր իր բակում, իր տեղում անի իր ակցիան: Նա նաեւ կոչ արեց առանց հայհոյանքների, կարգուկանոնով շարժվել առաջ: Երթը սկսվեց:  Նրանք շարժվում են  Խորենացի փողոց։  Հնչում են «Պավլիկ, Պավլիկ» վանկարկումներ։