Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իշխանությունը կյանքի գնով է ընդունակ հանցագործության. Լ. Բարսեղյան (տեսանյութ)

Հասարակություն
Region-Capture1-4

«Սիվիլնեթի» խմբագիր Կարեն Հարությունյանը երբեք չի երազել, որ Հայաստանն ունենա այսպիսի անպատժելի ոստիկանություն. «Մենք որպես հարկատուներ վճարում ենք ոչ այդպիսի ոստիկանության, ոչ այդպիսի իրավական համակարգի համար»,- ասում է Կարեն Հարությունյանը: Լեւոն Բարսեղյանի ձերբակալությունը նրան մղել էր մասնակցելու լրագրողի հետ կատարվածի դեմ բողոքի ակցիային: Թեպետ արդեն տեղյակ էր, որ «Ասպարեզ» ակումբի ղեկավարն ազատության մեջ է. «Էստեղ լրագրողական համերաշխության խնդիր չէ, էստեղ քաղաքացիական համերաշխության խնդիր է: Նույնը վերաբերվում է Ալեք Ենիգոմշյանին»: Վահան Իշխանյանը Ալեք Ենիգոմշյանին վաղուց գիտի՝ վերջինս 10 տարուց ավելի Հայաստանում եղել է ֆրանսիական Նուվել դը Աղմենիի թղթակիցը. «Ինչպես Լեւոն Բարսեղյանին, այնպես էլ Ալեք Ենիգոմշյանին ձերբակալեցին հենց այն պատճառով, որ նրանք ղեկավարում էին այդքան բազմամարդ ցույցեր», նշում է «Ինքնագիր» գրական ակումբի նախագահը: Իշխանությունն, ըստ նրա, համառորեն փորձում է միջազգային հարթակում ձեւավորել խոսքի ազատությունը հանդուրժողի կերպար՝ չի ստացվում. «Մենք տեսնում ենք, որ հենց էսպիսի պայմաններում են երեւում, որ միայն արտաքին էդ էֆեկտները որեւէ արժեք չունեն ու դրա հակառակն է կատարվում»: Ոստիկանությունում 16 ժամ անցկացրած Լեւոն Բարսեղյանն անձամբ կասի, թե ինչ է ստացվել ժողովրդավարական երեւալու իշխանության ջանքերից. «Ոոստիկանատներում, երկու տեղերում, անընդհատ, հենց որ լինում եմ էնտեղ, սրանք սկսում են գալ՝ բայց պարոն Բարսեղյան, ասեք, որ ոստիկանությունը փոխվել է արդեն, ասեք, որ ... ասում եմ, իմ ընկերոջը տարել եք ծեծել ով, ասել եք՝ կոշիկներս համբուրի Դավիթ Սանասարյանին: Հա դե մի երկու հոգի: Ասում եմ, հազար հատ էլ որ լավ լինեք:, էդ երկու հոգու արածը... »,- պատմում է «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը։ Նրան ձերբակալել էին մի դանակի համար, որով իրեն մեկ տարի առաջ էլ էին բերման ենթարկել եւ խուզարկության ընթացքում գտնելով այն՝ փորձ էլ չէին արել ճանաչել որպես սառը զենք։ Մանրամասները՝ տեսանյութում