Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քննիչը զարմացել է. ինչու՞ է Արսինե Խանջյանն իրենց մոտ (տեսանյութ)

Հասարակություն
aram-arsine

«Սասնա ծռեր» խմբի  անդամ Պավել Մանուկյանի որդու՝ նոր վիրահատված Արամ Մանուկյանի նկատմամբ   դրսեւորվում է  անմարդկային եւ նվաստացուցիչ վերաբերմունք:   Ահազանգում է նրա պաշտպանը։  Վիրահատությունից ընդամենը  մի քանի ժամ հետո նրան տեղափոխել են  «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: «Իմ 17 տարվա աշխատանքային փորձի մեջ , ես նման բան չեմ տեսել, մեկուսարան` լրիվ առանձնացված տեղում:  Ինձ թվում է դա այնպիսի տարածք էր, որտեղ վերջին շրջանում ընդհանրապես մարդ չէր եղել: Դա մի խայտառակ վիճակ էր պատերն ամբողջությամբ բորբոսնած, երեխան միայնակ պառկած անկողնու վրա, շուրջը կեղտոտ, անօգնական վիճակում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց նրա պաշտպան  Ինեսա Պետրոսյանը: Այսօր Ինեսա Պետրոսյանը կրկին այցելել է իր 22-ամյա պաշտպանյալին: «Պարզեցի, որ ամբողջ գիշեր խավարասերները ման են եկել իր վերքի վրայով, ամբողջությամբ բաց պառկած է, այնտեղ ինչ միջատ ասես, որ չկա:  Մոր կողմից բերված սնունդը հատակին էր դրված»: Պաշտպանն այսօր դիմում -պահանջ է ներկայացրել՝  Արամ Մանուկյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու համար: Նրա ահազանգին արձագանքել  է ՄԻՊ գրասենյակը, որի  ներկայացուցիչների այցի պահին Արամ  Մանուկյանին  տեղափոխել են  կարանտինային բաժանմունք: Իսկ քաղաքացիական հիվանդանոցում գտնվող եւ ոտքերից գնդացրային վնասվածք ստացած   Պավել Մանուկյանը, դեռ երեք վիրահատության կարիք ունի:  Հուլիսի  27-ից նա հրաժարվել է սնունդ  եւ  ցավազրկողներ ընդունելուց: «Խնդրեց իր խոսքը փոխանցել, որ իր պայքարը ժողովրդի համար նա տեսնում է հացադուլի մեջ, ասում է, այսպես պետք է պայքարեմ եւ հանուն իմ ժողովրդի նահատակվեմ»,- Պավել Մանուկյանի խոսքը փոխանցեց Ինեսա Պետրոսյանը։ Այսօրվա ասուլիսին մասնակցում էր նաեւ կանադահայ դերասանուհի, պրոդյուսեր Արսինե Խանջյանը: Նա հուլիսի 27-ին իր մաշկի վրա է զգացել բերման ենթարկվելու փաստը: Խորենացի փողոցից նրան բերման էին ենթարկել Ոստիկանության ներքին զորքերի զորամաս: Նա այդտեղ մնացել է մոտ երեք ժամ, ինչից հետո նրան  բաց են թողել: Երբ քննիչը ճշտել է Արսինե Խանջյանի տվյալները, զարմացել է,   թե նա ի՞նչ գործ ունի ոստիկանությունում:   Արսինե Խանջյանը հակադարձել է, թե  իրենք պարզաբանեն, ինչ է անում այնտեղ: Դերասանուհին հայտարարեց, թե Հայաստանում օրենքները չեն գործում եւ հիասթափված է իշխանություններից: