Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի պատանի շախմատիստները 3-րդն են Եվրոպայում

Սպորտ
sport-chess-patani

Սլովակիայում ավարտվեց շախմատի մինչեւ 16 տարեկանների Համաշխարհային օլիմպիադան: Հայաստանի պատանեկան հավաքականը վերջին 9-րդ տուրում 4:0 հաշվով ջախջախեց Սերբիայի հավաքականին: Մեր ընտրանին 14 միավորով (6 հաղթանակ, 2՝ ոչ-ոքի, 1՝ պարտություն) զբաղեցրեց մրցանակային 3-րդ տեղը: Մերոնք հետ մնացին միայն Իրանի եւ Ռուսաստանի պատանի շախմատիստներից՝ համապատասխանաբար երեք եւ մեկ միավորով: Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի բրոնզե մեդալակիր դարձան միջազգային վարպետ Հայկ Մ. Մարտիրոսյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Արամ Հակոբյանը, Դավիթ Միրզոյանը, վարպետության թեկնածու Շանթ Սարգսյանը եւ առաջին կարգային Արփինե Գրիգորյանը: